Բրիտանացի մասնագետները անվանել են քաշի վերահսկման մի քանի մեթոդներ: Ըստ նրանց՝ չորս շաբաթվա ընթացքում կարելի է «հարթ ստամոքս» ձեռք բերել: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Սննդաբան Սոնալ Շահի կողմից տրված առաջին խորհուրդը նախաճաշի մեջ փոփոխություններ մտցնելու մասին է: Փորձագետը խորհուրդ է տալիս առավոտյան սպիտակուցներ և յուղեր օգտագործել ածխաջրերի փոխարեն: Ճարպի ներքին պահուստը արագ այրելու համար խորհուրդ է տրվում նվազենել ողջ օրվա ընթացքում ածխաջրերի օգտագործումը։
Մեկ այլ հայտնի սննդաբան Զանա Մորիսը խորհուրս է տալիս ընդհանրապես հրաժարվել շաքար պարունակող մթերքներից․ դա թույլ կտա օրգանիզմին այրել սեփական պահուստը՝ առանց վիտամիններ և միկրոտարրեր կորցնելու։
Մասնագետները նաև խորհուրդ են տալիս կարգի բերել աղիքների միրոֆլորան՝ օգտագործելով կաթնաթթվային մթերք, բանջարեղեն, թթու կաղամբ և ամբողջահատիկ։
.