Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

Քոչարյանի ազատության մեջ գտնվելը անթույլատրելի է. հեղափոխության այս երկրորդ ալիքը մի փոքր ուշացած, բայց կարևոր է

Վերջին տարում Հայաստանում, ըստ տարբեր գնահատականների, ստեղծվել է բավականին արտառոց իրավիճակ, երբ ժողովրդի վստահության քվեով ձևավորվել են իշխանության երկու մարմինները՝ գործադիրը և օրենսդիրը, սակայն երրորդը՝ դատական մարմինը՝ ոչ: Այս մասին այսօր խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արդյո՞ք կարելի է ասել, որ սկսվում է դատական համակարգի լյուստրացիան: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը այս և այլ հարցերի անդրադարձան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը, ՀԺԿ փոխնախագահ Ստեփան Մինասյանը, «Հանարապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը:

Անի Խաչատրյանի խոսքով՝ այն ինչ արվեց այսօր, պետք է արվեր դեռ մեկ տարի առաջ. «Այս դատական համակարգի անվստահելիության մասին շարունակ խոսվում էր, և առաջին քայլը պետք է լիներ անցումային արդարադատության ձևավորումը»:

Ինչո՞ւ ենք հապաղում, ինչո՞ւ այս քայլը ձեռնարկվեց այն ժամանակ, երբ արդեն դանակը ոսկորին է հասել. ի պատասխան այս հարցի՝ Հայկ Գևորգյանը նշեց. «Մեկ տարի սպասել ենք, որ իշխանության դատական թևն ինքն իրեն կվերագնահատի, կզտվի, կմաքրվի, բայց որևէ արդյունք չտեսանք, և արդեն միակ քայլը դատական համակարգի «վիրահատական միջամտությունն է»: Դատական իշխանության մի ստվար զանգված պատերազմ է հայտարարել արդարադատությանը, դա երկար հնարավոր չէ հանդուրժել»:

«Դատական  համակարգի նկատմամբ տարիներ շարունակ լուրջ անվստահություն է ձևավորվել ժողովրդի մեջ, անհրաժեշտ է դատական համակարգի բարեփոխումներ իրականացնել,- ընդգծեց Ստեփան Մինասյանը:- Բարեփոխումների ընթացքում կարևոր դեր ունի անցումային արդարադատությունը, սակայն դեռևս լավ պատկերացում չկա, թե ինչ է այն»:

ՀԺԿ փոխնախագահի դիտարկմամբ՝ հեղափոխության երկրորդ ալիքը մի փոքր ուշացած, բայց կարևոր քայլ է. «Երբ հեղափոխություն արվեց, միգուցե հենց առաջին իսկ օրվանից, հեղափոխական հոգեբանությամբ էլ պետք է սկսվեր դատական համակարգի բարեփոխումը, և միգուցե այդ ժամանակ այսքան ցավալի չլիներ բարեփոխումը: Եթե արագ կատարվեին սահմանադրական փոփոխություններ, նոր ԸՕ-ի և Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը, այդ ամենը կնպաստեր մթնոլորտի առողջացմանը, և իշխանության յուրաքանչյուր թև իր տեղը կընկներ: Երբ ժամանակ ենք կորցնում, ծագում են այլ խնդիրներ»:

Ա. Խաչատրյանը նշեց նաև, որ վարչապետի խոսքից հետո «Հանրապետություն» կուսակցությունը հանդես է եկել խիստ հայտարարությամբ. «Վարչապետի հայտարարության մեջ վտանգավոր կետեր կան, որոնցից կարևորագույնը Արցախի իշխանություններին մեղադրելն է, ինչ կարող է Արցախում կայանալիք ընտրություններից առաջ անկանխատեսելի հետևանքներ ունենալ»:

Ա. Խաչատրյանը նաև ընդգծեց, որ անթույլատրելի է Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ լինելը: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այս դատական համակարգի պայմաններում, երբ դեռևս գրծում են Ռ. Քոչարյանի կողմից նշանակված դատավորները, կանխատեսելի էր, որ հենց այսպիսի որոշում կկայացվեր դատարանում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում