Կաննի կինոփառատոնի 6-րդ օրը կայացել է Women In Motion մրցանակաբաշխության արարողությունը։ Մրցանակը տրվում է կինեմատոգրաֆիայի զարգացման մեջ ներդրում ունեցող կանանց։ Տոնական ընթրիքին հրավիրված հայտնիների թվում էր ամերիկացի դերասանուհի Եվա Լանգորիան։
«Հուսահատ տնային տնտեսուհիները» սերիալի հերոսուհին արտասովոր կերպարով էր կեցվածք ընդունել լուսանկարիչների առջև։ Atelier Zuhra դիզայների հեղինակած կանաչ կիսաթափանցիկ զգեստը նրան մողեսի տեսք էր հաղորդել։