ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը արդարադատությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է համարում, իսկ թե սահմանադրական էր դատարնների մուտքերն ու ելքերը փակելը, թե հակասահմանադրական, գնահատականը նա թողեց իրավապահ մարմիններին։
«Շատ վատ է, որ քաղաքական մեծամասնությունը մեկ անձի քրեական գործով պայմանավորված նման կտրուկ քայլերի է գնում: Քայլ սխալ էր, պահի տակ արված»,-նշեց պատգամավորը