Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի ակումբը՝ «Շավիշ»-ը, դուրս մնաց Պորտուգալիայի առաջնությունից:
Պորտուգալիայի առաջության վերջին՝ 34-րդ տուրում, «Շավիշ»-ն արտագնա խաղում մրցեց «Տոնդելա»-ի հետ և պարտվեց 5:2 հաշվով:
Հայաստանի ազգային կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը «Շավիշ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
«Շավիշ»-ը արդեն ավարտված առաջնությունում գրավեց 16-րդ տեղը՝ հավաքելով 32 միավոր: Թիմը դուրս մնաց Պորտուգալիայի առաջնությունից: