Նոյեմբերի 20-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Սերժ Սարգսյանի չմասնակցելը ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխամյանը շատ ճիշտ քայլ գնահատեց. «Մեր նախագահի կոշտ դիրքորոշումը հաղթանակ էր, ոչ թե պարտություն»:
Նրա գնահատմամբ, ՆԱՏՕ-ն այն գործընկերը չէ, որի վրա Հայաստանը կարող է հույս դնել. «Մենք պետք է խորացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ստրատեգիական բոլոր հարցերում»:
Անդրադառնալով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հայտարարությանը, թե որոշակի արագացումներ են նկատվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, այդ թվում` երկու երկրների նախագահների վերջին հանդիպումները, հիմք են տալիս հուսալու, որ ղարաբաղյան գործընթացում բարդ շրջանը ետեւում է մնացել, Հայկ Բաբուխանյանը նշեց, որ ինքը չգիտի, թե Արեւմուտքը, բարդ փուլ ասելով, ինչ ի նկատի ունի. «Մեզ` հայերիս համար, ամենադժվարին փուլը պատերազմը հաղթելն էր, իսկ այժմ պետք է աշխատենք պահպանել այդ հաղթանակը»: