ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կառավարությունում քննարկվել է ՀՀ-ում դատաիրավական համակարգում բարեփոխումների հետ կապված հիմնական հեռանկարները.
«Փորձել ենք հասկանալ, թե ինչ խնդիրներ ունենք, և ինչպես պետք է դրանք լուծենք: Եթե դուք ուզում եք, որ որոշումները կայացվեն այսպիսի՝ «հոպ և վերջ» սկզբունքով, և այս կամ այն անձն այս կարգի պատասխանատվության ենթարկվի, ապա նման բան չեք ստանա: Ես խնդրում եմ հետևյալը` հասկացեք, որ մեր աշխատանքային քննարկման մեծ մասը ձեզ եղել է հասանելի»: