ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով դիմելով ժողովրդին` խոսեց ՀՀ և Արցախի միջև սեպ խրելու անհաջող փորձերի մասին, ապա հայտարարեց, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակն է՝ հանրությանը հուզող մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար:
Փաշինյանն անդրադարձավ նաև դատական համակարգի՝ հանրային վստահություն չունենալու խնդրին, ներկայացրեց այդ ուղղությամբ կատարվելիք քայլերի հաջորդականությունը: