«Մենք վարչապետի ելույթում տեսանք ծրագրի վերնագրերը: Եվ ես վստահ եմ, որ այս ձևի մեջ բովանդակություն է լցվելու, և մենք շուտով ունենալու ենք նոր Հայաստանի պահանջներին համապատասխանող ազատ, անկախ դատարան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը:
Մեջբերելով վարչապետի ելույթը՝ Դավիթ Սանասարյանն ասաց. «Մենք վստահություն չունենք, որ այդ դատարանները իրենց նախկին տերերի կողմից չեն ենթարկվում ճնշումների, չեն իրականացնում նրանց պատվերները»:
Դավիթ Սանասարյանն ընդգծեց՝ վարչապետի նշած կետերը պետք է կյանքի կոչվեն. «Ժողովուրդը պետք է իմանա, թե որտեղից են դատավորների մի քանի միլիարդանոց տները, ինչպես են նրանք այլ երկրներում սեփականություն ձեռք բերել և այլն»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: