Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչ է Վեթինգը և ինչպես իրականացնել

Ստրասբուրգի համալսարանի դոկտորանտ, փաստաբան Արման Զրվանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Անցումային արդարադատություն 4.0

Vetting

Ալբանիան այս օրերին իրականացնում է դատական իշխանության բարեփոխում, մասնավորապես` դատավորների ու դատախազների վեթինգ (vetting). Vetting անգլերենում նշանակում է զտում, ֆիլտրացիա, վերագնահատում, իսկ ավելի հաճախ օգտագործվում է այն ժամանակ, երբ կոնկրետ ոլորտում իրականացվում են պաշտոնական ստուգումներ, քննություններ` պարզելու համար պաշտոնատար անձանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոններին:

Կարևոր է շեշտել, որ վեթինգն իրականացվում է ժողովրդավարական մարմնի, օրենսդիրի ընդունած համապատասխան օրենքի հիման վրա և օրենքի համաձայն: Ալբանիայի կողմից դատավորների/դատախազների վեթինգի իրականացումը մասամբ պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ ԵՄ Եվրոպական հանձնաժողովը խիստ քննադատության էր ենթարկել Ալբանական իշխանություններին այն բանի համար, որ դատական իշխանության խորքային ռեֆորմը և այնտեղ տիրող կոռուպցիայի դեմ պայքարը հապաղում է, և պահանջել էր կոնկրետ և անհապաղ քայլեր ձեռնարկել դատական բարեփոխման ուղղությամբ, ներառյալ` սահմանադրական փոփոխություններ: Ընդունված վեթինգի օրենքի վերջնանպատակը դատական իշխանության հանդեպ հանրության վստահության վերականգնումն ու դատական իշխանության անկախության ապահովումն է:

Ալբանիայում վեթինգն իրականացվում է երեք հիմնական չափանիշներով`

1. Ունեցվածք: Վեթինգի ենթարկվողները, նրանց հարազատները հայտարարագրում են իրենց ողջ գույքը: Նրանք պետք է ցոււց տան գույքի ծագման աղբյուրները: Հայտարարագրման է ենթակա այն գույքը, որը ձեռք է բերվել պաշտոն ստանձնելուց հետո:

2. Կասկածելի կապերի ստուգում (background check): Այս չափանիշի վերջնանպատակն է հավաստիանալ, որ դատավորը/դատախազը կապված չեն կազմակերպված հանցավոր խմբերի (մաֆիա) հետ:

3. Գիտելիքների/հմտությունների վերագնահատում: Ուսումնասիրվում են նախկինում դատավորի/դատախազի կողմից էթիկայի նորմերի, օրենքների խախտումների դեպքերը և արդյունքում դրանց տրվում է գնահատական:

Այս չափանիշներն, իհարկե, սպառիչ չեն, և ընտրվել են կոնկրետ բարեփոխման նպատակներից ու առկա խնդիրներից:

Վեթինգի օրենքով Ալբանիայում ստեղծվել են նաև վեթինգի անկախ մարմիններ, որոնք որոշումներ են կայացնում վերագնահատման արդյունքներով, ինչպես նաև բողոքարկման հնարավորություններ են ստեղծված վերագնահատումը չանցած դատավորների/դատախազների համար: Ողջ պրոցեսը գտնվում է միջազգային հանրության անմիջական ուսումնասիրության ներքո, ով հաճախ դիտարկումներ է անում ընթացքի վերաբերյալ:

Բարի գիշեր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում