Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը երեկ հրապարակավ տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ուղարկել պարտված 2 արկղ գարեջուրը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
«Ես դեռ դրանց սպասում եմ: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ նախագահ Օբաման ինձ պարտվել է վեճերում ու միշտ կատարել է իր պարտավորությունները»,- ընդգծել է նա Տորոնտոյի ռադիոկայանին տված հարցազրույցում:
Հիշեցնենք՝ Հարփերն ու Օբաման փետրվարի 20-ին գրազ էին եկել, թե ով է հաղթելու երկու երկրների տղամարդկանց ու կանանց հոկեյի թիմերից Սոչիի Օլիմպիադայում:
Նույն օրը եզրափակիչում մրցել էին ԱՄՆ-ի ու Կանադայի հոկեյիստուհիները, և կանադուհիները պահպանել էին օլիմպիական չեմպիոնի իրենց կարգավիճակը՝ հաղթելով մրցակիցներին 3:2 հաշվով:
Փետրվարի 21-ին կիսաեզրափակիչում մրցակցել էին տղամարդկանց թիմերը, և կանադացիները հաղթել էին 1:0 հաշվով:
Այդ օրվանից անցել է 2 շաբաթ: Արձագանքելով Հարփերի հայտարարությանը՝ Օբամայի օգնականները Twitter-ի միջոցով շտապել են հայտնել, որ 2 արկղ գարեջուրը մարտի 10-ին կտարվի ԱՄՆ-ում Կանադայի դեսպանություն:










































