Փաստաբան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան էջում փաստաթղթերի լուսանկարներ է հրապարակել՝ կից տեղեկացնելով, որ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին: Խոսքը դատավոր Դավիթ Բալայանի մուտքը դատարան խոչընդոտելու մասին է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան տանող մուտքը ցուցարարներն արգելափակել էին մեքենաներով։ Դատավոր Դավիթ Բալայանը փորձել էր դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները խոչընդոտել էին նրան, և դատավորը վայր էր ընկել։