ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանն առևտրային համաձայնագրի շատ լավ տարբերակ են ունեցել, սակայն Պեկինը որոշել է ամեն ինչ չեղարկել։
«Մենք լավ գործարք ունեինք, և նրանք դա փոխեցին։ Ես ասացի՝ լավ, մենք կհարկենք նրանց արտադրանքը»,-ընդգծել է նա։
Բացի այդ, Թրամփի խոսքով՝ չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը, տարբեր ընկերությունների դրդում են արտադրությունը Չինաստանից Ասիայի այլ երկրներ տեղափոխել։