2019-ի մայիսի 18-ին Վինձորի Սուրբ Գևորգ մատուռում լեդի Գաբրիելա Վինձորն ամուսնացել է Թոմաս Քինգսթոնի հետ։ Պսակադրությունը տեղի է ունեցել ժամատանը, որտեղ ուղիղ մեկ տարի առաջ ամուսնացել են արքայազն Հարին և Մեգան Մարքլը։
Հարսանիքին ներկա է եղել նաև Եղիսաբեթ II թագուհին՝ ամուսնու՝ Ֆիլիպի հետ։
Բացի զույգւ մտերիմներից և հարազատներից, հարսանիքին ներկա են գտնվել Քինգսթոնի նախկին զուգընկերուհին, Պիպա Միդլթոնն՝ ամուսնու՝ Ջեյմս Մեթյուսի հետ։ Ներկա էր նաև Սասեքսի դուքս արքայազն Հարին։