Կաննի 72-րդ կինոփառատոնում՝ համաշխարհային կինեմատոգրաֆիայում վաստակի համար, Ալեն Դելոնին «Ոսկե արմավենու ճյուղ» են շնորհել։
Մրցանակը նրան շնորհել է դուստրը, որը ևս դերասանուհի է և 12 տարեկանից նկարահանվում է հոր հետ։ Ալեն Դելոնը հայտարարել է, որ երկար ժամանակ կասկածել է՝ արդյոք պետք է ժյուրիից ընդունել պատվավոր «Արմավենու ճյուղը»։ Սակայն ի վերջո որոշել է այդպիսով արժանին մատուցել ռեժիսորներին, որոնց հետո ինքն աշխատել է։
«Երբ ես սկսում էի կինոյում աշխատանքս, ինձ ասացին՝ արա այն, ինչ ցանկանում ես։ Ես աշխատել եմ իմ ամբողջ կյանքում, ես արել եմ այն ամենը, ինչ կարողացել եմ։ Եվ, հավանաբար, ես աստղ եմ։ Բայց եթե ես աստղ եմ, հենց դրա համար ցանկանում են երախտագիտություն հայտնել ձեզ, ես ավելի քան որևէ մեկին, պարտական եմ հանդիսատեսին»,-ասել է Ալեն Դելոնը։
https://www.youtube.com/watch?v=ohFeoD_Zt9c