70-ամյա Ալլա Պուգաչովան հազվադեպ է լուսանկարներ հրապարակում, սակայն նրա երկրպագուների խմբերում հայտնված ժապավենները հիացնում են բոլորին։
Այդպիսի էջերից մեկում լուսանկար է հրապարակվել, որում երգչուհին քաղաքից դուրս գտնվող ռեստորաններից մեկում է։ Նա շատ գեղեցիկ և երիտասարդ տեսք ունի։ Իսկ վերջին ժամանակներում Ալլա Բորիսովնան հանրությանը ներկայանում է ոճային կերպարներով։
Լուսանկարում նա բաց կապույտ բլուզով է, որը մերկացրել է երգչուհու ուսերը, սպիտակ կարճ կիսատաբատով և ոճային ակնոցով։ Դեմքին շպար գրեթե չկա, իսկ կերպարը համալրում են բաց թողնված մազերը։