Thursday, 28 03 2024
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա

Հեղափոխության երկրորդ փո՞ւլ, թե՞ հեղափոխական «բեսպրեդել». Փաշինյանի սկանդալային ուղերձը

Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում. ֆեյսբուքյան իր էջում երեկ երեկոյան գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ակնհայտորեն արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատարանի շաբաթ օրվա որոշմանը։ Փաշինյանն ասում է, որ տրվում է հայկական հեղափոխության երկրորդ՝ ամենակարևոր փուլի մեկնարկը, խոստանում է հանդես գալ կարևոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի և այս ասպարեզում ևս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին: Ավելի ուշ վարչապետը նաև լայվով դիմեց ժողովրդին՝ ավելի հանգամանալից անդրադառնալով իր գրառումներին։

Թերևս վարչապետը մոռացել է, որ հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկը մեկ այլ առիթով արդեն տվել է, համենայնդեպս՝ մեզ խոստացվել էր տնտեսական հեղափոխություն, որը, դատելով հենց պետական վիճակագրական ցուցանիշներից, դեռ շատ հեռու է իրականություն դառնալուց։

Ինչևէ, վերադառնանք բուն թեմային ու նկատենք, որ եթե կողմնակի մարդը ծանոթանա Փաշինյանի հայտարարությանը, ապա կարող է տպավորություն ստանալ, որ դրա հեղինակը ոչ թե երկրի վարչապետն է, այլ ընդդիմության առաջնորդը, որը պատրաստվում է հեղափոխության։

Սկզբունքորեն հասարակությունը կողմ է ցանկացած նախաձեռնության, որի միջոցով կարող է բարեփոխվել դատաիրավական համակարգը։ Ավելին՝ դա պետք է արվեր շատ ավելի վաղ՝ հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո, մյուս կողմից՝ շատ էական է, որ ցանկացած նախաձեռնություն լինի լեգալ՝ օրենքի սահմաններում։ Փաշինյանի սկանդալային գրառումն այս առումով լավատեսության հիմքեր առանձնապես չի ստեղծում, որովհետև գործադիր իշխանության ղեկավարն ակնհայտորեն գնում է իշխանության այլ ճյուղի գործունեության արգելափակմանը։ Չենք կարող հիմա պնդումներ անել, թե ինչ հետևանքներ կունենա վարչապետի նախաձեռնությունը, համենայնդեպս շատ կարևոր է, թե այսօր, ժամը 12-ին, ինչպիսի բովանդակությամբ ելույթ կհնչեցնի Փաշինյանը։

Այս պահին մեր տեղեկատվությունը խիստ սահմանափակ է։ Հայտնի է, որ առավոտյան Փաշինյանը հանդիպում է ունեցել դատական մարմինների ղեկավարների հետ, իսկ Գագիկ Հարությունյանն էլ երեկ ուշ երեկոյան խորհրդակցություն է անցկացրել ԲԴԽ-ում։ Դատական համակարգում որոշակի խուճապ է Փաշինյանի սկանդալային գրառումներից հետո։ Այս փաստն ակնառու տեսանելի էր Գագիկ Հարությունյանի ու ԲԴԽ մյուս անդամների կարճ հարցազրույցներից, որոնց բովանդակությունը ստվերվում էր դրանց հեղինակների ակնհայտ խուճապի համատեքստում։

Այնուամենայնիվ, ԲԴԽ-ն երեկ ուշ երեկոյան տարածել է լակոնիկ պաշտոնական հաղորդագրություն։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին՝ ժամը 12.00-ին, նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին: Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումը և դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը, Խորհուրդը հանգել է այն հետևության, որ ստեղծված իրավիճակի առնչությամբ ամբողջական դիրքորոշում պետք է արտահայտել խորհրդակցությունից հետո հրավիրվող նիստում։ Միևնույն ժամանակ, ԲԴԽ-ն անընդունելի է համարել դատարանների բնականոն գործունեության խաթարումը՝ կոչ անելով դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխատակիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում:

Հարկ է նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանը, խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը հանդես են եկել հայտարարություններով՝ հիմնականում իրենց մտահոգությունները հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային գրառումների վերաբերյալ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով՝ նման կերպ անդրադառնալով ՀՀ վարչապետի կոչին՝ արգելափակել դատարանների ելումուտը: Արմեն Սարգսյանի հայտարարությունը քաղաքական գնահատականների առումով չեզոք է ու իր մեջ ավելի շատ սթափության և հանդուրժողականության ուղերձ է պարունակում։

Եվ այսպես՝ որևէ մեկը չի վիճարկում, որ Հայաստանում գործ ունենք կոռումպացված դատական իշխանության հետ, որն, ըստ էության, եղել է նախկին քրեաօլիգարխիկ համակարգի կցորդը ու այսօր կանգնած է հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի գործընթացի ճանապարհին։ Դատական համակարգի բարեփոխման ցանկացած նախաձեռնություն ողջունելի է, սակայն աներկբա է, որ դա պետք է տեղի ունենա լեգալ ճանապարհով՝ Սահմանադրության տառին ու ոգուն, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ։

Անցած մեկ տարում Նիկոլ Փաշինյանը դրա հնարավորությունն ուներ, խորհրդարանական ընտրություններից հետո, երբ նրա դաշինքը ստացավ սահմանադրական մեծամասնություն՝ առավել ևս։ Տարակուսելի է, երբ Փաշինյանը չի օգտագործում իր թիմի ունեցած, ըստ էության, անսահմանափակ իշխանությունը ու դիմում է ավելորդ հուզականության, հեղափոխականության, ինչի հետևանքով կարող է դելեգիտիմացվել ԱԺ ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնությունն ու Հայաստանում հաստատված օրինական իշխանությունն առհասարակ։ Նման ռիսկեր կան, ու այդ մասին պետք է բարձրաձայնվի, որովհետև գոնե առերևույթ այնպիսի տպավորություն է, որ խախտվում է իշխանությունների բաժանման սկզբունքը, ու գործադիր իշխանությունը փորձում է փողոցի միջոցով ճնշում բանեցնել արդարադատության համակարգի վրա։

Ակնհայտ է նաև, որ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում առկա է համազգային կոնսենսուս, սակայն այս հարցը դարձյալ պետք է կարգավորվի լեգալ ճանապարհով, այսինքն՝ իշխանությունները պետք է պայմաններ ստեղծեն, որպեսզի Մարտի 1-ի հարցով նորմալ դատաքննություն տեղի ունենա, ու Քոչարյանն ու մյուսները ստանան իրենց արժանի պատիժը՝ օրենքի տառին համապատասխան ու ընդունված ընթացակարգերի համաձայն։ Հակառակ պարագայում կարող է ապալեգիտիմացվել Մարտի 1-ի գործը, ինչի հետևանքով Փաշինյանն ակամայից Քոչարյանին դարձնելու է քաղբանտարկյալ և ընդդիմության լիդեր։ Սա անգնահատելի նվեր կլինի Ռոբերտ Քոչարյանի համար։

Առհասարակ այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ ինչպես իրացնել անսահմանափակ իշխանությունը, մյուս կողմից՝ Քոչարյանի ազատ արձակումով իր համար առաջացած անբարենպաստ համատեքստը փորձում է վերացնել նախաձեռնություններով, որոնք, ցավոք, նման են արկածախնդրության ու կարող են անդառնալի հարված հասցնել թե՛ Մարտի 1-ի գործի օրինականությանը և թե՛ երկրի հեղինակությանը։

Ի վերջո, չի կարելի ստանալ հասարակության անվերապահ վստահության մանդատ ու անընդհատ դիմել հասարակությանը՝ աջակցության խնդրանքով։ Դա, մեղմ ասած, լուրջ չէ։ Ժողովրդին անընդհատ լարելու և միմյանց դեմ հանելու, ատելության մթնոլորտ հրահրելու մոտեցումն անխուսափելիորեն հանգեցնելու է բախումների։ Չի կարելի հասարակությանը շարունակ կոնսոլիդացնել նախկինների նկատմամբ ատելության հենքով՝ անընդհատ հետաձգելով անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը, ինչին, ի դեպ, կոչված է իշխանությունը։

Ինչևէ, սպասենք ժամը 12-ին՝ այն հույսով, որ ռացիոնալիզմն ու բանականությունը կհաղթեն արկածախնդրությանն ու բարիկադային մտածողությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում