ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջուկային զենքի ռադիոկատիվ թափոնները կարող են Խաղաղ օվկիանոսում հայտնվել, հաղորդում է Fox News-ը։
Նրա խոսքով՝ դրանք այն միջուկային թափոններն են, որոնք Ռունիթ կղզում փակված են բետոնե գմբեթով։
Նա նաև հավելել է, որ գմբեթից թունավոր նյութերը կարող են Խաղաղ օվկիանոսում հայտնվել։
Գուտերեշն ընդգծել է, որ Մարշալյան կղզիներում ԱՄՆ-ն 67 անգամ միջուկային փորձարկում է իրականացրել։