ԱՄՆ ՌՕՈՒ-ն B-2 ծանր մարտավարական ռմբարկուի տեսագրությունն է հրապարակել, որը մի քանի ռումբ է նետում, հաղորդում է The Drive-ը։
Պարբերականի տվյալներով՝ այդ տեսագրությամբ ԱՄՆ ՌՕՈՒ-ն «հստակ ազդանշան» է հղում Վաշինգտոնի հակառակորդներին։
Նշվում է, որ տեսագրությունում B-2-ն երկու հակաբունկերային GBU-7 ավիացիոն ռումբեր է նետում։
Փորձագետների տվյալներով՝ այդպիսի զենքով ԱՄՆ-ն կարող է ռազմական արշավ սկսել Իրանի դեմ։