Փարիզում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են տղամարդուն, որի հագուստի թեզանիքներից անսպասելիորեն կարող են սայրեր դուրս գալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Անհայտ անձին ձերբակալել են Սեն Լազար կայարանի մերձակայքում, «դեղին բաճկոնների» շաբաթօրյա ակցիայից առաջ։
Ոստիկանության աշխատակիցները տղամարդուն ձերբակալել են նրա տարօրինակ վարքագծից հետո։ Իրավապահներին տեսնելով՝ անհայտ անձն արագացրել է քայլերը, սակայն նրա հետևից հասել են։
Ոստիկանները նրա պիջակում սարք են գտել, որից 30 սմ երկարությամբ սուրսայր դանակներ են դուրս գալիս։
Պարզվել է՝ ձերբակալվածն Assassins Creed խաղի երկրպագու է։