Thursday, 25 04 2024
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա

Ավինյանը թող ճշմարտությունն ասի Ամուլսարի հետ կապված

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ Ամուլսարի հարցով հիդրոերկրաբանական հետազոտության նախնական արդյունքները մայիսի վերջին հանձնվելու են Քննչական կոմիտե։ Կառավարությունն էլ, ըստ ամենայնի, այդ հետազոտության արդյունքներով կշարժվի։

«Այսինքն՝ քրեական գործը կա՛մ իր հանգուցալուծումը կստանա, կա՛մ կշարունակվի, կառավարությունն էլ իր դիրքորոշումը կհայտնի»,- ասել է Ավինյանը՝ հավելելով, որ որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա և չի կարող լինել։

Վերջերս էլ վարչապետ Փաշինյանը Ազգային ժողովում, անդրադառնալով Ամուլսարի խնդրին, նշել էր. «Ասում եմ շատ պարզ. եթե կասվի, որ այստեղ կան բնապահպանական ռիսկեր Ջերմուկի ջրային ավազանի և Սևանա լճի համար, ուրեմն այդ ծրագիրը ընդհանրապես կփակվի: Եթե կասեն, որ այդ ռիսկերը մեծ չեն, այսինքն՝ կառավարելի են, այդ ծրագիրը կաշխատի: Ես ընդունում եմ, որ այդ խնդիրը մի քիչ ձգձգվեց, որովհետև «Լիդիանը» հրաժարվեց համագործակցել կառավարության հետ»։

Աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը, անդրադառնալով Ավինյանի հայտարարությանը հիդրոերկրաբանական փորձաքննության հետ կապված, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դա իրականությանը չի համապատասխանում: «Փոխանցեք նրանց, որ ինչ ասվում է կառավարության անդամների կողմից, ասվի ճշմարտությունը»,- ասաց նա։

Գալստյանը հիշեցրեց, որ Ամուլսարի հարցով քննչական կոմիտեում դեռ անցած տարվա հուլիսին հարուցված քրեական գործի շրջանակներում միջազգային փորձաքննություն էր նշանակվել։ Ընտրված ընկերության տեխնիկական հանձնարարության մեջ ներառվել են հետևյալ կետերը.

1․ Ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատում.

2․ Երկրաբանության վրա ազդեցության գնահատում.

3․ Կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատում.

4․ Օդի որակի վրա ազդեցության գնահատում.

5․ Համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջ քաշված տեխնիկական հարցերի օբյեկտիվ պարզաբանում:

Այսինքն՝ առնվազն այս կետերի վերաբերյալ այդ ընկերությունը պետք է փորձաքննություն իրականացնի, ընդ որում՝ որակյալ և գիտականորեն հիմնավորված։

Կառավարությունը, Ավինյանի խոսքով, առաջին հերթին առաջնորդվում Հայաստանի Հանրապետության և ժողովրդի շահերով․ որևէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վերաբերմունք չկա և չի կարող լինել: Լևոն Գալստյանը հակադարձում է՝ ժողովուրդն իր կարծիքը արդեն հայտնել է ոչ միայն այս, այլ նաև նախորդ կառավարության օրոք, մասնավորապես, Ջերմուկ համայնքը միշտ դեմ է եղել, և դրա համար էլ Ջերմուկ համայնքը նպատակաուղղված դուրս է մղվել որոշումների կայացման բոլոր փուլերում՝ սկսած 2006-ից մինչև 2018-ը։

«Ջերմուկցիների կարծիքը հաշվի չի առնվել նախորդ կառավարության օրոք, և եթե հիմա էլ հաշվի չենք առնելու նրանց կարծիքը, նրանց տեսլականը Ջերմուկի զարգացման վերաբերյալ, բացի դրանից՝ քաղաքը 3000 ստորագրությամբ ամրագրել է ի կարծիքը, և եթե դա էլ հաշվի չենք առնելու, էլ ի՞նչ ասեմ»,- իր զարմանքը հայտնեց բնապահպանը։

Ինչ վերաբերում է փորձաքննությունը մայիսի վերջին ներկայացնելուն, ապա, նրա խոսքով, սա համալիր փորձաքննություն է, և կասկածներ կան, որ մայիսի վերջին այն պատրաստ կլինի։ Ավելին՝ Ջերմուկի հանրագիրը, որն ավագանու հավանությանն էր արժանացել, անցյալ տարվա դեկտեմբերին հանձնվել է կառավարությանը, և կառավարությունից առ այսօր որևէ արձագանք չկա, թեև օրենում նշված է, որ հանրագիրը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում պետք է պատասխանեն հանրագիրը ներկայացնողին: Արդեն անցել է վեց ամիս, և, չգիտես ինչու, պատասխան չկա։

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Տիգրան Ավինյանի հայտարարությունը նորություն չէ, և վերջապես մայիսի վերջին մենք կունենանք կառավարության որոշում։

«Մոտ մեկ տարի է՝ Ջերմուկի բնակիչները փակել են ճանապարհը, և այսքան ձգձգվեց գործընթացը, որովհետև կառավարությունը ստույգ չի հայտարարել իր դիրքորոշումը մեր օրենքների շրջանակներում։ Մեր օրենքները բավականին հստակ պահանջներ ունեն, և եթե մեր պահանջները չեն կատարվում, կառավարությունը օրենքների շրջանակներում արդեն հստակ պետք է հայտարարեր իր դիրքորոշումը, որովհետև իրավիճակը շատ լարված է և կոնֆլիկտային։ Եվ եթե ունենանք ստույգ դիրքորոշում, արդեն հստակություն կմտնի այդ հարցում»,- հավելեց Ինգա Զարաֆյանը։

Նա հիշեցրեց, որ հուլիսին վարչապետի հանձնարարությամբ կառավարությանը կից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին կից ստեղծվեց աշխատանքային խումբ Նիկոլ Փաշինյանի հրամանով, և այդ խմբի ութ մասնագետ եզրակցություններ տվեցին, որոնք օրենքի պահանջների վրա են հիմնված։
Բացի դրանից՝ հոկտեմբերին Եվրոպայից մեծ փորձագիտական խումբ էր ժամանել և այստեղ անցկացրել 7-10 օր, փորձագիտական գնահատական տվել Ամուլսարի ծրագրին։ Զարաֆյանը նշեց, որ խումբը հինգ նոր հանգամանք է նշել, ըստ որոնց՝ պետք է նոր փորձաքննություն անցկացվեր, և այդ հանգամանքները պետք է հաշվի առնվեին։ Կառավարությունը, սակայն, չի արձագանքել այս ամենին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում