Thursday, 25 04 2024
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել

Վիրահատություն դատական համակարգում․ այլընտրանքը հակահեղափոխությունն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել այսօր առավոտյան արգելափակել բոլոր դատարանների դռները, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։ Իսկ ավելի վաղ նա նշել էր, որ 12:00-ին հայտարարելու է հեղափոխության ամենակարևոր փուլի մեկնարկը։

Վարչապետի այս կտրուկ հայտարարություններից կարելի է ենթադրել, որ գործադիր և օրենսդիր իշխանություններին ծնկի բերելու գործընթացից հետո հերթը հասել է իշխանության երրորդ մարմնի՝ դատական համակարգի նվաճման գործողությանը։

Մինչ բուն խնդրո առարկայի մասին խոսելը, նշենք, որ Փաշինյանի գրառումներն իսկական իրարանցում են առաջացրել, հնչում են տարատեսակ կարծիքներ և մեծ հաշվով շունը տիրոջը չի ճանաչում։ Եթե փորձենք առանձնացնել ու դասակարգել հիմնական քննադատությունները, ապա դրանք ամբողջանում են երկու հիմնական հարցադրումների համատեքստում։

Մի՞թե դատարանների դռների արգելափակումը չի կարող հանգեցնել սահմանդրաիրավական լրջագույն ճգնաժամի, ինչի արդյունքում էլ պետության ներքին կյանքը պարզապես կկազմաքանդվի։

Մի՞թե հնարավոր չէ դատական համակարգի բարեփոխման գործընթացը կյանքի կոչել աստիճանական ու հանգիստ մոտեցումներով, առանց հեղափոխական գործիքակազմի և հռետորաբանության։

1. Սա իհարկե չափազանց լուրջ հարցադրում է, որի մեջ առկա մտահոգությունները ոչ միայն տեղին են, այլ նաև՝ հրատապ։ Բայց պետք է արձանագրենք, որ այստեղ չափազանց մեծ է մոլորության բաղադրիչը։ Բանն այն է, որ սահմանադրաիրավական ճգնաժամը նոր չէ, որ պետք է սկսի։ Այն արդեն վաղուց ներկա է ու էապես արգելակում է պետության ներքին կայունությունն ու զարգացման հեռանկարները։ Այսինքն Փաշինյանի կողմից սանձազերծված գործողությունները ոչ թե ճգնաժամի պատճառ կարող են դառնալ, այլ, ընդհակառակը՝ դրանք միտված են լինելու հաղթահարել ճգնաժամն ու վերջնականապես դիմագրավել դատական համակարգի առջև ծառացած մարտահրավերներին։ Ինչ վերաբերում է սահմանադրաիրավական ճգնաժամին, ապա այն էլ ավելի կխորանա և պայթունավտանգ դրսևորում կստանա, եթե Փաշինյանի մատնանշած հեղափոխության ամենակարևոր փուլը ձախողվի։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի վարչապետին մեղադրել ճգնաժամի խորացմանը նպաստելու և դրա անմիջական մասնակիցը լինելու համար։

Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում իսկապես չափազանց արտառոց իրավիճակ է ստեղծվել։ Բանն այն է, որ գործադիր և օրենսդիր իշխանությունները պատկանում են ժողովրդին, այսինքն իշխանության երկու մարմինները ձևավորվել ու գործում են ժողովրդի վստահության քվեով։ Իսկ ո՞ւմ է պատկանում իշխանության երրորդ մարմինը, այն է՝ դատական համակարգը։ Հենց այստեղ է թաքնված ճգնաժամի բուն էությունը, քանի որ առնվազն անտրամաբանական է այն իրավիճակը, երբ օրենսդիրն ու գործադիրը պատկանում են ժողովրդին, իսկ դատականը՝ չգիտես ում։ Հնարավոր է այն դեռևս շարունակում է պատկանել հին ռեժիմին կամ էլ արտաքին ուժերին։ Իսկապես այստեղ տրամաբանություն չկա, և դատական իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին, հակառակ պարագայում հեղափոխությունն ինքնին դառնում է անիմաստ ու գոյություն չունեցող։ Եթե նույնիսկ դատական համակարգը ներկայումս անկախ է ու գործադիրից հստակ տարանջատված (ամեն դեպքում նման կարծիքներ կան), ապա, միևնույն է՝ արժեքային տեսանկյունից այն հին ռեժիմի գաղափարական արտադրանքն է։ Իսկ արժեքային պատկանելիությունը այն հիմքն է, որից ճյուղավորվում է համակարգի և անհատի մտածողությունը։

Ասվածի տրամաբանությամբ ժողովուրդը առաջին հերթին պետք է ոչնչացնի արժեքային հենց այդ պատկանելիությունը, որն ամբողջությամբ ավտորիտար է ու հետադիմական։ Ընդհանրապես ինչ-որ կամայական երևույթի կամ համակարգի վերաբերյալ մասնագիտական և ոչ մասնագիտական գնահատական հնչեցնելուց առաջ պարտադիր է հաշվի առնել նաև դրա զարգացման հեռանկարի հնարավորությունը։ Այսինքն երևույթներն ու համակարգերը չեն կարող գնահատվել միայն ներկա իրավիճակով։ Օրինակ, երբ ասում ենք՝ դատական համակարգը գործադիրից տարանջատված ու անկախ ինստիտուտ է, ապա վստահաբար դատարկախոսությամբ ենք զբաղված։ Այսօր այն անկախ է, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հենց վաղը չի կորցնելու իր փխրուն անկախությունը, քանի որ դատական համակարգի անկախ լինելու հանգամանքը չունի ինստիտուցիանալ մարմնավորում։ Դա զուտ մեկ անձի կամքի ու քմահաճույքի դրսևորում է։ Կամք, որն անձի փոփոխությամբ կարող է և արդեն չլինել։

Պետություններն ու պետական ինստիտուտները չեն կարող արդյունավետ գործել անհատական կամքի պարզունակ ներգործությամբ։

Մեծ հաշվով վարչապետ Փաշինյանի գործողությունների տրամաբանությունն ու փողոց դուրս գալու կոչը պետք է դիտարկվի հենց վերոհիշյալ հիմնախնդիրների համատեքստում, քանի որ չբարեփոխել դատական համակարգը, նշանակում է ճանապարհ հարթել նոր ավտորիտար համակարգի ձևավորման համար։

2. Անցնենք երկրորդ հարցադրմանը, որը ոչ պակաս կարևոր է, քան առաջինը։ Քննադատության այս դիրքերից հանդես եկողները հաճախ առաջնային պլան են մղում այն ճշմարտությունը, թե անհրաժեշտ է աստիճանական քայլերով ստեղծել ինստիտուտներ և դրանց ներգործությամբ ռեֆորմների ենթարկել այս կամ այն համակարգը։ Այս մոտեցման հետ ես որևէ խնդիր չունեմ, այն ճիշտ է ու դիպուկ, բայց խնդիրն այն է, թե մոտեցումն այս որտեղ և ինչ պայմաններում է գործարկվում։ Եթե խոսքը Մեծ Բրիտանիայի կամ էլ Դանիայի մասին է, ապա հարց չկա, բայց չէ՞ որ հիմա խոսքը Հայաստանի մասին է։ Մեծ Բրիտանիան ու Դանիան ունեն իրավական համակարգի լավագույն ավանդույթները, որոնք հարյուրամյակներ շարունակ գործում են անշեղ ու հաստատուն օրինաչափությամբ։

Այս երկուսը կարող են իրենց շռայլություն թույլ տալ և դանդաղ, աստիճանական մոտեցումներով ստեղծել ինստիտուտներ ու գնալ բարեփոխումների։ Իսկ ի՞նչ ավանդույթ ունի Հայաստանը, խոսքը ինչի՞ մասին է, սերժաքոչարյանական դատական համակարգի, թե՞ Խորհդային Հայաստանի սահմանադրաիրավական չգոյության։ Բանն այն է, որ իրավական համակարգի շարունակականության և ավանդույթի բացակայությունը ներքին անկայության ու ճգնաժամի ամենամեծ պատճառներից մեկն է։ Փաստացի Թավշյա հեղափոխությունը այդ նույն ճգնաժամի ուղիղ հետևանքն էր։

Հիմա այս տեսանելի և անտեսանելի խորը ճգնաժամի պայմաններում արդյոք Հայաստանը ժամանակ ունի՞ գնալ ինստիտուտներ ստեղծելու և բարեփոխումներ իրականացնելու աստիճանական ճանապարհով։ Իմ խորին համոզմամբ չունի, քանի որ գոյություն ունեցող անտեսանելի ճգնաժամը ամեն պահ կարող է փոխակերպվել տեսանելի ու շոշափելի աղետի։ Օրինակ Մեծ Բրիտանիան չունի զինված հեղաշրջման կամ էլ ամեն պահ ահաբեկչության հետևանքով գլխատվելու սպառնալիք։ Իսկ Հայաստանը վստահաբար ունի։ Փաստացի գոյություն ունեցող այս դատական համակարգը ամեն պահ կարող է հողին հավասարեցնել հեղափոխությունն ու դրա բոլոր նվաճումները։ Օրինակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո կարող է և վերջնականապես արդարացնել նրան՝ իրավական ճանապարհով հիմնավորելով վերջինիս անմեղությունն ու մարտի 1-ի մեծագույն հանցագործության չգոյությունը։

Բոլոր այս սպառնալիքները հաշվի առնելով՝ Հայաստանի կառավարությունը դիմում է վիրահատական միջամտության, որին անշուշտ հաջորդելու է ինստիտուտների ստեղծման և աստիճանական բարեփոխումների շրջափուլը։ Բայց միայն ցավոտ վիրահատությունից հետո, քանի որ Հայաստանը Մեծ բրիտանիան չէ, ընդհակառակը այն կանգնած է երկու աշխարհների ճամփաբաժանին։ Եթե դատական համակարգը ցավոտ վիրահատության ներգործությամբ չվերադարձվի ժողովրդին, ապա Հայաստանը դատապարտված է գլորվել անդունդը՝ երրորդ աշխարհի հետադիմության փոսը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում