Ավան վարչական շրջանում ավտոմատավոր ոստիկանները կանգնեցրել են Գեներալ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան տեղազննության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Հենց նոր խոսեցի Գեներալի հետ, ամեն ինչ կարգին ա, տրամը բարձր, դե դուխի մասին չխոսամ:
Հ.Գ. Ուղղակի հարց ա առաջանում, ի՞նչ գործ ունեն փողոցներում ավտոմատավոր ոստիկաններ ու ի՞նչ հիմքով են հենց Վիտալի Բալասանյանի մեքենան կանգնեցրել: Զարգացումների մասին կգրեմ հաջորդիվ», – գրել է նա:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել հենց միջադեպի վայրից:
Նրա խոսքերով՝ Վիտալի Բալասյանյանն ասել է, որ ոստիկանները կասկածել են, որ իր մեքենայում ապօրինի զենք կա:
https://www.facebook.com/HrantBek/videos/10218444990575775/
https://www.facebook.com/HrantBek/videos/10218445261182540/