«Ջոն Ուիք» մարտաֆիլմի երրորդ մասը, Քիանու Ռիվզի գլխավոր դերակատարմամբ, ամերիկյան կինովարձույթում առաջին հանգստյան օրերին մոտ 57 միլիոն դոլար է հավաքել, հաղորդում է Associated Press-ը:
Նախքան «Ջոն Ուիք 3»-ը, երեք շաբաթվա ընթացքում ամերիկյան կինովարձույթում առաջատարը «Վրիժառուները. եզրափակիչ» ֆանտաստիկ մարտաֆիլմի եզրափակիչ մասն էր: Իր չորրորդ հանգստյան օրերին ֆիլմը հավաքել է ընդամենը 29.4 միլիոն դոլար, հայտնվելով երկրորդ տեղում՝ «Ջոն Ուիք 3»-ից հետո:
Ռոբ Լեթերմանի «Պոկեմոն: Դետեկտիվ Պիկաչուն» ֆիլմի մեկնարկը հաջող չի եղել: Ֆիլմը երրորդ տեղում էր՝ 24.8 միլիոն դոլարով: