Wednesday, 24 04 2024
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան

Նոր իշխանափոխություն Հայաստանում. ինչ է սպասվում կեսօրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հանրապետության դատարանների բոլոր մուտքերն ու ելքերը առավոտյան 8.30-ից շրջափակելու մասին: Նա գրառում է արել նաև, որ վաղը կեսօրին ուղիղ եթերում կանի հայտարարություն հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկի մասին, որը նա բնորոշել է հեղափոխության ամենակարևոր փուլ: Գրեթե աներկբա է, որ խոսքը դատական համակարգի մասին է և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վերաբերելու է այդ համակարգի հետ կատարվելիք որևէ գործընթացի, քաղաքական որոշման:

Փաշինյանի անդրադարձը հաջորդում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանն ու փաստացի ստացվում է, որ դատարանի այդ որոշումը դառնում է հեղափոխության նոր ալիքի կամ փուլի կատալիզատոր: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ որի մասին նա խոսելու է վաղը կեսօրին, կայացվել է դատարանի որոշումից հետո, թե՞ այն եղել է դրանից առաջ դիտարկված հավանական սցենարների շարքում: Թե՞ դատարանի որոշումն ինքնին սցենարի մաս է: Այդօրինակ հարցերն իհարկե կարող են լինել մի ամբողջ շարք, սակայն կանխագուշակություն անելու փոխարեն, պետք է սպասել, թե հեղափոխության կարևոր փուլ ազդարարած վարչապետ Փաշինյանն ինչ ճանապարհային քարտեզ է մատուցելու հանրությանն ուղիղ եթերի ընթացքում:

Միաժամանակ հարկ է հիշատակել դեռևս Ռոբերտ Քոչարյանի դատավճռից առաջ՝ Արցախում Հաղթանակի տոնին մասնակցությունից հետո Երևան վերադարձած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը մայիսի 24-ին անցումային արդարադատության մասին խորհրդարանական լսումներ կազմակերպելու վերաբերյալ: Այդ հանգամանքը հետաքրքիր է այն ֆոնին, որ հենց Հաղթանակի տոնին ընդառաջ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը կատարեցին հայտնի նախաձեռնությունը՝ երկրորդ նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Անցումային արդարադատության լսումների մասին հայտարարության առումով, ի դեպ, իրադարձությունների ընթացքն ու ներկայիս վիճակը հարց է առաջացնում նաև, թե արդյո՞ք այդ ընթացքը այսպես ասած առաջ է գցել ժամանակն ու որոշակիորեն իմաստազրկել լսումները, կամ թեկուզ իհարկե նոր իմաստ հաղորդել դրանց: Այդ հարցերի պատասխանն անշուշտ ավելի տեսանելի կլինի Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո: Միաժամանակ մեկ այլ հատկանշական հանգամանք է այն, որ Ռոբերտ Քոչարյանի դատավճռի հրապարակմանը գրեթե զուգահեռ տարածվեց տեղեկություն այն մասին, որ Ղազախստանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը մասնակցում է այդ երկրում անցկացվող միջազգային տնտեսական ֆորումին, հեռախոսազրույց էր ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ, որի ժամանակ քննարկել են ընթացիկ իրավիճակին առնչվող հարցեր: Անկասկած դա խիստ հատկանշական տեղեկություն է, որ ստացվեց Քոչարյանի դատավճռի հրապարակմանը զուգահեռ և դատելով ժամանակահատվածից, այդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել մինչև պաշտոնական դատավճռի հրապարակումը:

Ակնառու է, որ Հայաստանի դատական համակարգի շուրջ վերջին օրերին ծավալվել են բավականին նուրբ քաղաքական գործընթացներ, որոնք հասունացրել են հեղափոխության երկրորդ փուլի մասին Նիկոլ Փաշինյանի կոչը: Այն, որ Հայաստանի վերափոխումն անհնար է առանց դատական համակարգի վերափոխման, անհերքելի իրողություն է: Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատավճիռը կատալիզացնում է Հայաստանում իշխանության երրորդ ճյուղի՝ դատական իշխանափոխության գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում