Ամերիկացի դերասան Չակ Նորիսը, որը հայտնի է անցած դարավերջի մարտաֆիլմերից, այցելել է Տեխասի Fort Hood ռազմակայան:
Այցը տեղի է ունեցել շաբաթվա սկզբին, մայիսի 14-ին: Նորիսը շփվել է զինծառայողների հետ, որից հետո լուսանկարվել է M1A2 Abrams տանկի վրա: Ինչպես նշում է Army Times պարտալը, 79-ամյա դերասանը ռազմակայան է ժամանել վավերագրական ֆիլմի նկարահանումների համար, որտեղ կերևան նաև Fort Hood բազայի որոշ զինվորներ: Տանկի վրա նստած Չակ Նորիսի մասնակցությամբ կադրերը հրապարակել է REN TV հեռուստաալիքը:
Իր կարիերայի ընթացքում Չակ Նորիսը նկարահանվել է տասնյակ մարտաֆիլմերում: Այնուամենայնիվ, նրան մեծագույն ճանաչում է բերել «Ռենջեր Ուոլքերը. տեխասյան արդարադատություն» հեռուստասերիալը, որտեղ նա մարմնավորել է ռենջերի: Դերասանը մարտարվեստի վարպետ է: