Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

1956 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Աղավնատուն գյուղի փոստատարը 7500 ռուբլին ուսապարկով իրենց գյուղ տանելիս սպանվել էր երկու սամաղարցու կողմից

Էջմիածնի շրջանի Աղավնատուն գյուղի փոստատար Արտաշը հարևան Սամաղար գյուղի փոստից ստացել էր կոլտնտեսականների աշխատավարձը՝ 7500 ռուբլի, և ոտքով ճամփա էր ընկել իրենց գյուղ:

Դա նրա ամենօրյա սովորական ճամփան էր՝ ամեն օր գյուղի փոստը այդ ճանապարհով էր տեղ հասցնում, իսկ ամիսը մեկ անգամ ուսապարկի մեջ նամակների, թերթերի ու ամսագրերի հետ գյուղ էր հասցնում նաև աշխատավարձի գումարը: Գյուղից գյուղ փոստատարը գնում էր հիմնականում ոտքով, առանց պահպանության մասին մտահոգվելու: Ամբողջ գյուղն աշխատավարձի օրն անհամբեր սպասում էր փոստատար Արտաշին, նա էր այդ օրը ամենացանկալի մարդը գյուղում:

1956 թվականի հուլիսի սկիզբն էր: Փոստատար Արտաշը Սամաղարի փոստում ստացել էր աշխատավարձի գումարը, ճամփա էր ընկել, բայց այդպես էլ չէր հասել Աղավնատուն: Ոչ միայն Արտաշի հարազատները, ամբողջ գյուղն էր սպասում փոստատարին: Սամաղարից լուր էին տվել, որ Արտաշը գումարը դեռ կեսօրից առաջ է ստացել ու բռնել է Աղավնատան ճամփան:

Մինչև երեկո ապարդյուն սպասելուց հետո գյուղացիներն ահազանգել էին, միլիցիայի աշխատողները գյուղ էին հասել, գյուղացիների հետ կազմակերպել էին որոնողական աշխատանքները, բայց Արտաշին չէին գտել:

Միայն լուսաբացին գյուղամերձ խաղողի այգում հայտնաբերվել էին Արտաշի խոշտանգված մարմինն ու թալանված ուսապարկը:

Էջմիածնի ներքին գործերի բաժնում քրեական գործ էր հարուցվել, օպերատիվ-հետախուզական աշխատանքներ էին տարվում:

Սպանողների հետքին ընկնելու համար դիակի հայտնաբերման վայր՝ խաղողի այգի էր բերվել նաև խուզարկու շուն, որը հետքի վրա ընկնելով՝ այգիների միջով հասել էր Սամաղար գյուղ ու կորցրել էր հետքը: Հնարավոր է՝ այդ գյուղում պետք էր ակնկալել սպանության բացահայտումը:

Քառասունամյա սամաղարցի Պետիկ Ն.-ն նախկինում բազմիցս դատապարտվել էր: Ծնողները փորձել էին անուղղելի որդուն ճիշտ ուղու վրա կանգնեցնել՝ ամուսնացնելով: Մտածել էին՝ ընտանիք, երեխաներ ունենա, միգուցե խելքի գա:

Ամուսնացրել էին մի համեստ աղջկա հետ, բայց Պետիկը նույն Պետիկն էր մնացել, նույնիսկ ավելի «հեռուն էր գնացել» ամուսնանալուց հետո՝ վիճաբանության ժամանակ դանակի հարվածով սպանել էր համագյուղացուն և դատապարտվել 9 տարի ազատազրկման:

Պատիժը կրելուց հետո Պետիկը վերադարձել էր Սամաղար: Համագյուղացիների մեծ մասը նրանից զգուշանում էր, համարում էր անուղղելի չարագործ:

Փոստատար Արտաշի սպանության համար առաջին կասկածյալներից մեկը հենց Պետիկն էր: Նրան հսկողության տակ էին առել: Կասկածները խորացել էին, երբ խաղողի այգիների պահակը հայտնել էր, թե դեպքի օրը՝ ուշ երեկոյան, հեռվից նկատել էր երկու հեռացող կերպարանք, նրանցից մեկին նմանեցրել էր Պետիկին, մյուսը նման էր Պետիկի հետ ընկերություն անող Հրանտին… Այն ժամանակ այդ կերպարանքները տեսնելով՝ պահակը լուրջ բան չէր կասկածել, բայց երբ հայտնաբերվել էր փոստատարի դիակը, ու պարզվել էր, որ թալանել էին գյուղացիների աշխատավարձերը, պահակի մտքից դուրս չէին գալիս գաղտագողի հեռացող երկու կերպարանքները:

Պահակի հարցաքննությունից հետո ներքին գործերի բաժին բերման էին ենթարկել Պետիկին ու Հրանտին: Նրանք կտրականապես հերքել էին փոստատարի սպանությանն ու գումարի հափշտակությանն իրենց մասնակցությունը: Պետիկը նեղացել էր. «Կրակն ընկա՞նք, որ դատված ենք, ամեն անգամ մե՞զ պիտի կասկածի տակ առնեք»:

Այնուամենայնիվ, երկու կասկածյալներին «առերեսել էին» խուզարկու շանը, որը սկսել էր կատաղի հաչել Պետիկի վրա: Պետիկին ու Հրանտին արգելանքի տակ էին առել:

Սպանությունը բացահայտելու նպատակով իրականացրել էին «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն: Հրանտին թույլատրել էին տեսակցել կնոջը:

Տեսակցության ժամանակ գյուղացի միամիտ կինը շշուկով ամուսնուն ասել էր. «Փողի մեր բաժինը թոնրի մոխիրների տակ եմ պահել, չեն գտնի»:

Փողը հայտնաբերվել էր, Հրանտը ստիպված խոստովանել էր կատարված ոճիրը: Պետիկը նույնպես ընդունել էր մեղքը: Նրանք նույնիսկ իրենց հանցակցի մասին էին հայտնել՝ պարզվել էր, որ Սամաղար գյուղի քահանայի տղան էր կարճ ճանապարհով ուղեկցել փողով լի ուսապարկը շալակած փոստատարին: Բայց նրան ուղիղ տարել էր Պետիկի ու Հրանտի մոտ, որոնք նախապես ծրագրել էին շահադիտական դրդումներով սպանությունը, ու խաղողի այգում թաքնված սպասել էին փոստատարի մոտենալուն…

Պետիկ Ն.-ն դատապարտվել էր պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության, Հրանտը՝ 15 տարի ազատազրկման: Մարդասպաններին օժանդակելու համար դատապարտվել էր նաև քահանայի որդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում