Լուրեր
Թուրքական ֆաշիզմ գոյություն ունի, որը մենք չենք ընդունում՝ քաղաքակիրթ ենք խաղում

Սփյուռքը շատ կարևոր դերակատարություն ունի Հայաստանի զարգացման հարցում: Սփյուռքը ոչ միայն ամբողջ աշխարհում սփռված հայկական համայնքներն են, այլ նաև հսկայական ներուժ՝ մշակութային, ինստիտուցիոնալ, կադրային առումով: Ինչպես ենք օգտագործում Սփյուռքի պոտենցիալը: Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակյանի հետ:

Հայաստանի նախկին իշխանությունները չարաշահում էին, Սփյուռքը, այն դիտարկում էին որպես բացառապես ֆինանսական աղբյուր նվիրաբերությունների համար: Նոր իշխանությունների առաջին գործերից մեկը պետք է լիներ Սփյուռքի հետ հաշտեցումը և այդ վիրավորանքը վերացնելը: Անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե ինչպիսին է այսօր Սփյուռքի վերաբերմունքը Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ՝ Րաֆֆի Դուդակյանը նշեց, որ Սփյուռքը միատարր չէ, ուստի միատեսակ չեն նաև Սփյուռքի համայքների, կուսակցությունների, միությունների կարծիքները, բայց, ընդհանուր առմամբ, մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունից հետո բավականին լավ տրամադրվածություն է առաջացել և դեռևս շարունակվում է: Նրա խոսքով՝ մեծ ակնկալիքներ կան թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում:

Մեր զրուցակցի խոսքով՝ Սփյուռքի նախարարության օպտիմալացումը մեծ աղմուկ բարձրացրեց, բայց հիմա սպասողական վիճակ է, մարդիկ ուզում են հասկանալ՝ Սփյուռքի գծով հանձնակատարի գրասենյակի գործառույթները որոնք են լինելու:

Ր. Դուդակյանի դիտարկմամբ՝ կարևոր է հարաբերություններ մշակել Սփյուռքի տարբեր ոլորտներում ոչ միայն միությունների, կազմակերպված հավաքականությունների, այլ նաև անհատների հետ: «Սփյուռքը կարող է ոչ միայն մասնակցել մշակութային կապերի զարգացմանը, այլ նաև համահայկական օրակարգի մշակմանը՝ ինչ ենք ուզում տալ աշխարհին և ինչպես,- ընդգծեց Դուդակյանը: -Մենք ունենք մի Հայաստան, և պետք է մոռանալ Արևմտյան և Արևելյան Հայաստան ձևակերպումները: Ողջ հայությամբ մեր առաջնահերթությունները ճշտելու խդիր ունենք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *