Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանին հաջողվում է «փրկել իր դեմքը» ՀԱՊԿ-ում. Զասը գլխավոր քարտուղար կնշանակվի միայն 2020-ի՞ն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020թ. հունվարի 1-ից կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը, հնարավոր է՝ երկրի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։ Սեմերիկովը նշել է, որ 2020թ. հունվարի 1-ից «գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու հերթն անցնում է Բելառուսի Հանրապետությանը»: Նոր գլխավոր քարտուղարի հարցը կքննարկվի մայիսի 17-ին՝ ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստում: Սեմերիկովի խոսքով՝ այժմ այդ պաշտոնի միակ առաջարկված թեկնածուն Զասն է: Վերջնական որոշում կկայացվի մայիսի 22-ին ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում: Ինչպես պարզաբանել է Սեմերիկովը, ԱԳՆ ղեկավարները միայն խորհուրդ են տալիս պետությունների ղեկավարներին այս կամ այն պաշտոնատար անձին:

https://bavnews.am/wp-content/uploads/2019/02/armen-vardanyan.jpg

Փորձագետ Արմեն Վարդանյանի  կարծիքով՝ Հայաստանին հաջողվեց փրկել իր դեմքը: «Բայց նաև պետք է ասենք, որ մեր դիվանագիտության սխալ հաշվարկների հետևանքով մենք մեկ տարուց ավելի ժամկետով կորցրինք այդ պաշտոնը։ Նաև շատ լավ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին «բլոկ աներ» Բելառուսի ներկայացուցչի նշանակումն այդ պաշտոնում՝ ճիշտ այնպես, ինչպես Բելառուսը վարվեց մեզ հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանն ընդգծեց. «Ինչպես հայտնի է՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարը կոնսենսուսով է նշանակվում, և շատ լավ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանն էլ 2020 թվականին գնար իմ  նշած ճանապարհով։ Կամ Հայաստանը պետք է դրա դիմաց որևէ լուրջ բան ստանա, որպեսզի նման քայլի չդիմի։ Այդ ժամանակ ՀԱՊԿ-ում հաշվի կառնեն Հայաստանի շահերն ու կհարգեն մեզ, ու այլևս որևէ մեկի մտքով չի անցնի Հայաստանի դեմ նման խաղեր սկսել»։

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Բելառուսի հետագա հարաբերություններին, մեր զրուցակիցը նկատեց. «Արտառոց որևէ բան չկա։ 2020 թվականին Բելառուսի հերթն է, իր իրավունքն է, քանի որ այբբենական կարգով են 3 տարի ժամկետով նշանակվում գլխավոր քարտուղար։ Եթե  նշանակվի՝ Հայաստան-Բելառուս հարաբերություններում որևէ արտառոց բան տեղի չի ունենա։ Նաև պետք է հաշվի առնենք մի շատ  կարևոր հանգամանք՝ եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվում որևէ երկրի ներկայացուցիչ, դա  ամենևին էլ չի նշանակում, որ ՀԱՊԿ-ը ծառայելու է  այդ երկրի շահերին։ ՀԱՊԿ-ը Բելառուսի  կամ մեկ այլ երկրի ներկայացուցչով մնալու է նույն ՀԱՊԿ-ը և առավելապես սպասարկելու է Ռուսաստանի շահերը։ Մեզ մոտ թյուրըմբռնում կա՝ եթե Հայաստանի ներկայացուցիչն է, ուրեմն ծառայելու է մեր շահերին, բայց նման բան չկա։ ՀԱՊԿ-ը շարունակելու է այն քաղաքականությունը, որը մշակվել է Մոսկվայում, և այդ կառույցը առհասարակ ստեղծվել է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար»։

https://www.1in.am/assets/uploads/2019/03/00-493.jpg

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ նշեց. «Պետք է նշել, որ առայժմ հստակ չէ, որ 2020 թվականի հունվարի 1-ից Բելառուսի ներկայացուցիչը կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։

Նախկինում էլ ենք լսել նմանատիպ հայտարարություններ՝ անցած տարվա դեկտեմբերին հայտարարում էին, որ հունվարից Բելառուսին է փոխանցվելու, բայց դա տեղի չունեցավ։ Հայաստանի ժամկետը սպառվում է ոչ թե հունվարին, այլ մայիսին, և շատ հնարավոր է, որ  այդ ժամանակ փոխանցվի»,- ասաց նա։

Ղևոնդյանը նշեց՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ որոշում կլինի առաջիկայում կայանալիք նիստի ընթացքում. «Այսինքն՝ նոր ռեգլամենտով ինչ կսահմանվի նման դեպքերի համար, և հետո արդեն պարզ կդառնա, թե ինչպես կորոշվի։ Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանն այս ամենի արդյունքում դրական ձեռքբերում ունեցավ։ Նիկոլ Փաշինյանի այն ասածը, որ պետք է ամեն ինչ անել, որ ՀԱՊԿ-ն ավելի կանոնակարգված լինի, իրականություն է դառնում, և դրա հետ կապված Հայաստանը որոշ քայլեր իրականացնում է։ Կանխատեսվող փոփոխությունները հենց այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել»։

Մեր զրուցակիցն անդրադառնալով տեսակետին, որ նույնիսկ հունվարին Հայաստանը չպետք է համաձայնի Բելառուսի թեկնածուի նշանակմանը և գնա այն նույն ճանապարհով, որով իրենք վարվեցին Հայաստանի նկատմամբ, նշեց. «Դա կախված կլինի նոր կանոնակարգում փոփոխությունների ընդունումից։ Եթե կանոնակարգում փոփոխություններ լինեն, որոնք առաջարկել է  Հայաստանը, և որոնց բոլորը կողմ լինեն, դրանից հետո անտրամաբանական կլինի Հայաստանի կողմից այդ թեկնածուին չհաստատելը։ Եթե Հայաստանն է առաջարկում, մնացածն ընդունում են, ապա ինչո՞ւ պետք է Հայաստանը չհաստատի Բելառուսի թեկնածուին։ Կարծում եմ, որ դրա կարիքն այլևս չի լինի։ Հայաստանի պահանջն այն էր, որ կանոնակարգը հստակեցվի, և հիմա այն հստակեցվում է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում