Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ բրիտանական խորհրդարանի պատգամավորներին կառաջարկվի վերանայել Brexit-ի հարցով գործարքի նոր տարբերակ: Այս մասին նա գրել է The Sunday Times թերթում:
«Դա կլինի նոր, խիզախ առաջարկ համայնքների պալատի պատգամավորների համար՝ միջոցառումների բարելավված փաթեթով, որը, իմ կարծիքով, կարող է աջակցություն ստանալ»,- ասվում է Մեյի հոդվածում:
Վարչապետը հույս է հայտնել, որ խորհրդարանականները կարող են գնահատել գործարքի նոր ծրագիրը թարմ հայացքով:
Մեծ Բրիտանիան պետք է լքեր ԵՄ-ն մարտի 29-ին, սակայն ԵՄ-ից առանձնանալու փուլերի հարցում խորհրդարանում միասնական դիրքորոշման բացակայության պատճառով ժամկետները հետաձգվել են հոկտեմբերի վերջ: Հերթական բանակցությունները ձախողվել են մայիսի 17-ին:
Եթե Լոնդոնը չկարողանա Բրյուսելի հետ փոխըմբռնման հասնել այդ հարցում, Brexit-ը կանցկացվի առանց գործարքի: