Thursday, 25 04 2024
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.

Շվեյցարիայում անցկացվում է հանրաքվե կիսաավտոմատ զենք ունենալու հարցով

Կիրակի օրը՝ մայիսի 19-ին, Շվեյցարիայում անցկացվում է հանրաքվե, որում ներառված է կիսաավտոմատ զենք ունենալու հարցը: 2015-ին Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Եվրամիությունում խստացվել է զենքի մասին օրենքը, արգելքի տակ է ընկել զենքի հենց այդ տեսակը՝ ներառյալ գրոհային հրացանները: Այնուամենայնիվ, Շվեյցարիայի շատ քաղաքացիներ ունեն դրանցից:

Շվեյցարիան Եվրամիության կազմում չէ, սական մտնում է Շենգենյան գոտում՝ բաց սահմաններով: Երկիրը կապված է ԵՄ-ի հետ մի շարք համաձայնագրերով և հետևում է Եվրամիության շատ կանոնների՝ հաղորդում է dw.com-ը:

https://avatars.mds.yandex.net/get-zen_doc/58826/pub_5a75e050f03173ecfc6d8763_5a75e75d1aa80c719b9703de/scale_600

Հանրաքվեի անցկացմանը դեմ է Շվեյցարիայի հրաձգային միավորումը (Interessengemeinschaft Schiessen Schweiz, IGS): IGS ակտիվիստների կարծիքով՝ համաեվրոպական կանոնների կիրառումը Շվեյցարիայում սպառնալիքի տակ կդնի հրաձգությունը որպես մասսայական սպորտաձև: Օրենքում փոփոխության հակառակորդները հունվարին հավաքել են 125 հազար ստորագրություն, չնայած հանրաքվեի համար անհրաժեշտ էր միայն 50 հազար ստորագրություն: Ի պատասխան կառավարությունը հայտարարել է, որ «խաղաղ» սպորտի ավանդույթները չեն ենթարկվի վտանգի, քանի որ օրենքում նախատեսված կլինեն բացառություններ հրաձիգների, հավաքորդների և որսորդների համար:

Եթե օրենքը մերժվի, Շվեյցարիային կարող են բացառել Շենգենյան գոտուց: Այդ դեպքում հնարավոր է վերսկսվեն սահմաններին անհատական հսկողությունն ու զննությունը՝ նախազգուշացրել է երկրի կառավարությունը: Սակայն, ինչպես ցույց են տալիս հարցումները, զենքի մասին օրենքի խստացումը աջակցություն կստանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում