Ռուսաստանի իրավապահները դատարանի վճռով Մոսկվայում ձերբակալել են սկանդալային հայտնի ադրբեջանցի բլոգեր Ֆուադ Աբասովին:
«Մայիսի 18-ին ռուսական իրավապահ մարմինները ձերբակալել են Ֆ. Աբասովին դատարանի որոշմամբ: Այժմ ընթանում է Ադրբեջանում լրագրողի արտաքսման ընթացակարգը»,- հաղորդում է Report ադրբեջանական գործակալությունը:
Նշվում է, որ Աբասովին արտաքսելու պահանջով մոսկովյան դատարանին են դիմել ադրբեջանական հանրության ներկայացուցիչները: