Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Երբ երկրում չկա իշխանություն․ ի՞նչն օգնեց Քոչարյանին

Ինչպե՞ս է ստացվում, որ Ռոբերտ Քոչարյանին հաջողվում է երկրորդ անգամ հասնել նրան, որ փոխվի նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Իշխանության ներկայացուցիչներին ձեռնտու է խոսել դատական իշխանության անկախության մասին՝ ակնարկելով, որ թավշյա հեղափոխությունը երկրում որակապես իրավիճակ է փոխել։

Եթե դա նույնիսկ այդպես է, ապա հեղափոխությունը դեռևս չի փոխել ոչ միայն պետական համակարգի, այլ՝ առաջին հերթին, արդարադատության որակն ու փիլիսոփայությունը։ Ինքնին հասկանալի է, որ դատարանի անկախության մասին խոսակցությունները նման են երազախաբության, ի վերջո՝ գործ ունենք նույն դատավորների հետ, որոնք ընդամենը մեկ տարի առաջ բոլոր հարցերում կատարում էին քրեաօլիգարխիկ համակարգի պատվերները՝ լինելով նրա կայունության «հրեշտակ պահապանը»։

Այսօր ոչինչ չի փոխվել ու եթե Նիկոլ Փաշինյանը հրահանգ չի տալիս դատավորներին, դա դեռ չի ենթադրում, որ նրանք անկախ են։ Մեր դատավորները բնազդով զգում են ուժերի դասավորությունը ու որոշումներ են կայացնում քաղաքական կոնյուկտուրայից ելնելով։ Եթե Ռոբերտ Քոչարյանը երեկ ազատ է արձակվել, ապա դա խոսում է ընդամենը մի բանի մասին՝ հեղափոխության հաղթանակից նույնիսկ մեկ տարի հետո դատական իշխանությունը չի զգում նոր իշխանության, համակարգի գոյությունը, ավելին՝ սպառված, չեզոքացված չի համարում հին համակարգի ռեստավրացիայի ռիսկերը։

Դատարանը երեկ քաղաքական որոշում է կայացրել, որն աղերս չունի իրավունքի հետ ու այդ որոշումն ոչ այնքան Քոչարյանի ազատարձակման, որքան՝ Փաշինյանի իշխանության չգոյության մասին է։ Սա ակնհայտ իրողություն է, որը՝ եթե չի ընկալվում իշխանության կողմից, ապա շատ շուտով ֆորս-մաժորային իրավիճակները Հայաստանում կդառնան օրինաչափություն՝ դրանից բխող հետևանքներով։

Ի դեպ, եթե դատարանն առաջնորդվեր միայն իրավական տրամաբանությամբ, ապա Ռոբերտ Քոչարյանի խափնման միջոցի քննության ժամանակ շեշտը չէր դնի միայն երկրոդ նախագահի «փախնելու» ռիսկի քննության վրա։ Միայն այս գործոնի քննությունը նույնիսկ ալիբի է Քոչարյանի պաշտպանական թիմի համար, որն անընդհատ պնդում է, որ «փախնող» Քոչարյանն անցած տարի Հունաստանից Հայաստան չէր վերադառնա՝ ՀՔԾ ծանուցագիրը ստանալուց հետո։ Հիմա էլ՝ պարզվում է, որ դատարանին բավարարեց այն հանգամանքը, որ Բակո Սահակայնն ու Արկադի Ղուկասյանը եկան ու ասացին, որ Քոչարյանը «փախնող» չէ, ու երկրոդ նախագահը տուն գնաց։

Քանի դեռ դատավորը, դատական համակարգը չգիտեն, որ խափանման միջոցը կալանավորում ընտրելը ոչ միայն «փախնելը», այլ նաև վկաների, քննության, շահագրգիռ մարմինների վրա ազդելը կանխելն է, նորմալ է, որ միայն «փախնելն են» քննարկում։ Ընդ որում՝ մեկի պարագայում, որը տասը տարի շարունակ հանրապետության նախագահ է եղել ու փաստորեն չի կարևորվում,որ նա կարող է իր պոտենցիալ կապերն օգտագործել։

Եթե՝ անգամ կալանքի մեջ գտնվելով Քոչարյանը կարողանում է հասնել նրան, որ արժանանա Արցախի նախագաների սոլիդարությանը, ապա պատկերացնել կարելի է, թե ազատության մեջ նրա ազդեցությունն ինչ հետևանքներ է ունենալու դատավարական գործընթացի մյուս սուբկեկտների, դատավորի վրա։ Խնդիրն ունի նաև հոգեբանական շեշտված բաղադրիչ․ կասկածից վեր է, որ Քոչարյանն իր ազատ արձակումը ներկայացնելու է՝ որպես սեփական «անպարտության» ու Փաշինյանի իշխանության «չգոյության» դրսևորում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում