«Եվրատեսիլ-2019»-ի հաղթող Դունկան Լոուրենսը եզրափակչի նախօրեին խոստովանել է, որ ինքը բիսեքսուալ է՝ հաղորդում է Super.ru-ն:
Մրցույթի երկրպագուները դատապարտել են Լոուրենսին՝ հայտարարելով, որ իրականում նա համասեռամոլ է, սակայն վախենում է կորցնել երիտասարդ աղջիկների ձայնը, որոնք նրա հիմնական լսարանն են, ինչպես նաև ոչ այնքան հանդուրժողաբար տրամադրված երկրների ձայնը:
Նշվում է, որ պրոդյուսերներն են արգելել նրան խոսել սեռական կողմնորոշման թեմայով:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթում հաղթել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը: Նա հավաքել է 492 միավոր: