Երեկ կայացավ հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, փոխնախագահ Սերգեյ Նևերովի և Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի միջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ալեն Սիմոնյանը։
«Գրեթե 3 ժամ տևողությամբ ոչ ֆորմալ հանդիպմանը քննարկվեցին խորհրդարանական համագործակցության հնարավորությունները և հետագա հայ-ռուսական համագործակցության նոր հնարավորությունները:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում»,- գրել է նա: