ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ՝ դեմոկրատ Ջասթին Ամաշը հայտարարել է, որ «ռուսական միջամտության» մասին զեկույցը կարդալուց հետո նա արդարացի է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտնելու հայտարարությունը: Իր կարծիքը նա արտահայտել է Թվիթերում:
Նրա խոսքով՝ նախագահը իմպիչմենտի «շեմին է»: Նա հստակեցրել է, որ Թրամփը ներգրավված է եղել «հատուկ գործողություններում» և ցուցաբերել է անվայել «վարքագիծ»: Ամաշն ընդգծել է, որ «ռուսական գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցում կան Թրամփի կողմից «արդարադատությանը խոչընդոտելու նշանների» բազմաթիվ ապացույցներ:
Դեմոկրատը եզրակացրել է՝ ԱՄՆ ցանկացած պաշտոնատար անձի նկատմամբ կառաջադրվեին մեղադրանքներ այդպիսի զեկույցի հիման վրա: