Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Ինչ գույք և եկամուտներ ունի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշում կայացրած դատավորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական համակարգում է դեռ 2013 թվականից: Նա 2013-ից մինչև 2016 թվականն աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Իսկ 2017 թվականից, ՀՀ ԱԺ կողմից նույն տարվա դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Իրավաբան.netը ձեզ է ներկայացանում նրա գույքն ու եկամուտները:

Այսպիսով, 2013 թվականին՝ պաշտոնը ստանձնելիս, Դավիթ Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարարագրում նշել է.

  • Հասարակական նշանակության շինություն (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը):
  • Դրամական միջոցները կազմել են՝ 17,540,000 դրամ:
  • Եկամուտները կազմել են՝ 6,440,000 դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

Տարեկան հայտարարագրի համաձայն դատավորի դրամական միջոցները փոքր ինչ նվազել են՝ կազմելով 13,120,000 դրամ: Եկամուտները 2013 թ-ին կազմել են 4,377,614 դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից՝ աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարից:

2014 թվականին Դավիթ Գրիգորյանը ձեռք է բերել՝

  • բնակարան – 70,560,000 դրամ արժողությամբ,
  • այգետնակը (ամառանոց) – 4,800,000 դրամ արժողությամբ,
  • Mitsuishi Pajero 3.0 L մակնիշի ավտոմեքենա – 7,680,000 դրամ արժողությամբ:

Նրա դրամական միջոցները կազմել են 13,675,000 դրամ, եկամուտներն էապես ավելացել են՝ կազմելով 5,234,370 դրամ, որը ստացվել է վարձակալությունից և աշխատավարձից, ինչպես նաև 83,040,000 դրամի 3 աղբյուրից նվիրատվություն է ստացել՝ բնամթերքի տեսքով:

2015 թվականին դատավորի դրամական միջոցները կազմել են 15,200,000 դրամ, իսկ եկամուտները՝ 4,914,370 դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2016 թվականին, երբ Դավիթ Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, պաշտոնը ստանձնելիս հայտարարգրել է.

  • բնակարան,
  • այգետնակ,
  • բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք,
  • Mitsuishi Pajero 3.0 L մակնիշի ավտոմեքենա,
  • 15,200,000 դրամ:
Հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները նվազել են և կազմել 1,800,000 դրամ, իսկ եկամուտները՝ 7,110,000, որը ստացվել է աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարից:2017 թվականին դատավորի դրամական միջոցները կազմել են 3,000,000 դրամ, եկամուտները՝ 7,360,000 դրամ, որը ստացվել է աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարից:

2018 թվականին Դավիթ Գրիգորյանը հայտարարագրել է 5,100,000 դրամ, նրա եկամուտները կազմել են 9,691,999 դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձից, վարձակալության դիմաց ստացված վճարից, ստացված փոխառությունից:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի կինը՝ Նարինե Հովհաննիսյանը

  • 2013, 2014, 2015 թվականներին հայտարարագրել է 732 հազարական դրամ, որը ստացվել է աշխատավարձից: 2015-ին նա նաև հայտարարագրել է 200 հազար դրամ:
  • 2016 թվականին նրա կինը բնակարան է գնել՝ 27,200,000 դրամ արժողությամբ, դրամական միջոցները կազմել են 180,000 դրամ, իսկ եկամուտները՝ 732 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
  • 2017 թվականի Նարինե Հովհաննիսյանի դրամական միջոցները կազմել են 200 հազար դրամ, եկամուտները՝ 732 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
  • 2018 թվականին նրա դրամակն միջոցները կազմել են 600 հազար դրամ, դրամական միջոցները՝ 1 միլիոն 704 հազար դրամ:

Դատավորի հետ որպես համատեղ անձ է բնակվում նաև Ալլա Գրիգորյանը, ում 2015, 2016, 2017 և 2018 թվականների հայտարարագրերում ոչինչ նշված չէ:

Դավիթ Գրիգորյանի որդու և դստեր՝ Մերի և Արիս Գրիգորյանների 2017 և 2018 թվականների հայտարարագրերում ևս ոչինչ նշված չէ:

 

Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև Դավիթ Գրիգորյանի կենսագրությունը:

Դավիթ Գրիգորյանը ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում:

1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

07.10.1991-22.10.1992թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Շահումյանի շրջանի դատախազության ստաժոր:

22.10.1992-11.09.1997թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի դատախազության քննիչ:

11.09.1997-12.01.1999թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի դատախազի օգնական:

12.01.1999-27.12.2002թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի օգնական:

27.12.2002-07.10.2004թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի ավագ օգնական:

2004 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ:

2010 թվականից աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ:

2013 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում