Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը պահանջել է աշխարհի արաբական երկրների առաջնորդների արտակարգ գագաթնաժողով, որը պետք է անցկացվեր մայիսի 30-ից ոչ ուշ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: Այդպիսի վճռական պահանջի պատճառը Իրանի հետ հարաբերությունների սրացումն է:
Երկրի ԱԳՆ-ն համաշխարհային հանրությունից պահանջել է աջակցել Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշմանը և արգելել նրան «քաոս տարածել»:
Իր հերթին ԱՄԷ-ն ողջունել է Սալմանի պահանջը՝ նշելով, որ եկել է ժամանակը ձեռնարկելու վճռական քայլեր՝ խաղաղության և կայունության վերականգնման համար: