Եվրոպային անհրաժեշտ են փոփոխություններ, իսկ Բրյուսելը ծայրահեղականության ամենաիսկական բուծարան է: Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին այսպիսի կարծիք է հայտնել Իտալիայի ԱԳՆ ղեկավար Մատեո Սալվինին:
Քաղաքական գործիչը խոստացել է, որ միասնական Եվրոպայի նոր խորհրդարանին սպասում են լուրջ բարեփոխումներ՝ հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Մենք ողջամիտ քաղաքականության կողմնակից ենք: Ծայրահեղականները նրանք են, ովքեր վերջին 20 տարիներին կառավարում են Եվրոպան: Մենք, ընդհակառակը, կառուցում ենք մեր ապագան»,- ասել է Սալվինին՝ ելույթ ունենալով Միլանի կենտրոնում հանրահավաքի բազմահազար մասնակիցների առաջ:
Եվրոպական խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ: Սպասվում է, որ քվեարկության արդյունքներով, այսպես կոչված, եվրասկեպտիկները լրջորեն կամրապնդեն իրենց դիրքերը: