Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Փաշինյանի ոչ համարժեք արձագանքը կամ իշխանությունը «վերակենդանացրեց» Քոչարյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի որոշմանը: «Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են: Բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի մասին, պարզ շահարկումներ են, որոնց, ցավոք, դիմում է Ռ.Քոչարյանի պաշտպանական կողմը: Իշխանությունները վճռական են երաշխավորելու բոլոր ընթացակարգերի բացառապես օրինական ընթացքը: Այլ հարց է, որ տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո, Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել»,- գրել է նա։

Հայտարարության կառուցվածքն ու ոճը հուշում են, որ գործ ունենք ոչ թե Կարապետյանի մասնավոր տեսակետի, այլ՝ խոսնակի շուրթերով արտահայտված վարչապետի դիրքորոշման հետ։ Այս հարթության վրա միանգամից նկատենք, որ Կարապետյանի արձագանքը քաղաքական համարժեքությամբ աչքի չի ընկնում, մանավանդ, որ հասարակության շրջանում անցած երկու օրերին ձևակերպվում են հարցադրումներ, որոնց պատասխանները խոսնակը կամ չի տվել, կամ էլ՝ լղոզել է ընդհանուր ձևակերպումների մեջ։

Կարապետյանի փաստարկներից, անշուշտ, անվիճելի է այն, որ իշխանությունները գործնականում ճնշում չեն գործադրել դատարանի վրա ու այս փաստը հիմնավորվում է հենց Ռոբերտ Քոչարյանի գործով։ Ի վերջո, երկրորդ նախագահը ոչ ամբողջ մեկ տարվա ընթացում արդեն երկրորդ անգամ ազատ է արձակվում դատարանի դահլիճից, ինչը խոսում է Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի մասին՝ գոնե առերևույթ, ֆորմալ առումով։ Ավելորդ է անգամ նշել, որ դատարանը երեկ որոշել է մերժել անգամ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորման միջնորդությունը, որը մեղադրվում է խոլիգանություն կատարելու մեջ։ Ուղղորդվող դատական համակարգերում նման բան պատկերացնել անհնար է։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ընդդիմության գործիչները նախաքննության կամ դատավարության ընթացքում անազատության մեջ էին հայտնվում նույնիսկ այն դեպքերում, երբ նրանց առաջադրված մեղադրանքը պատժի նման տեսակ չէր նախատեսում։

Բայց արդյոք Քոչարյանի հետ երեկ կատարվածը կարելի՞ է համարել «դատական իշխանության լիակատար ազատության» դրսևորում։ Վիճակն ամենևին էլ միանշանակ չէ ու առնվազն պարզ պատասխան չի ենթադում։ Ֆորմալ առումով՝ դատարանը կայացրեց որոշում, որը գործադիր իշխանության սրտով չէ ու դա արդեն ժողովրդավարության հատկանիշ է, ընդ որում՝ կարևոր։ Մյուս կողմից՝ դատարաններն անկախ կարող են լինել գործող իշխանությունից, սակայն՝ ոչ առհասարակ, ինչը ենթադրում է, որ նախկին քրեաօլիգարխիկ համաակարգը դեռ «կենսունակ» է՝ իր ստվերային ազդեցության բազմաշերտ գործիքակազմով։

Այս բոլոր գործոնները ստիպում են եզրակացնել, որ երեկ հաղթել է ոչ թե ժողովրդավարությունը, այլ հեղափոխությունն է հարված ստացել, ընդ որում՝ ողնաշարին։

Վարչապետի խոսնակն անուղղակիոերն խոստովանում է դա՝ արձանագրելով, որ Հայաստանում շարունակում է գործել «հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել»։

Կներեք, սակայն Կարապետյանին գնահատականի անհամարժեքությունը հասկանալի չէ։ Նա գնահատական է տալիս՝ անկախ դիտորդի անհոգությամբ, ընդսմին՝ որևէ կերպ չարձանագրելով, որ ստեղծված անմխիթար վիճակի համար մեծ է գործող իշխանության պատասխանտվությունը։ Ինչո՞ւ հեղափոխության մեկ տարում որևէ քայլ չի իրականացվել դատաիրավական բարեփոխումների իրականացնելու գործընթացում, ո՞ւր են անցումային արդարադատության խոստացված գործիքները, ինչո՞ւ է անգործության մատնված «Իմ քայլը» խմբակցությունը, որը խորհրդարանում ունի սահմանադրական մեծամասնություն, ինչը հնարավորություն է տալիս փոփոխություններ իրականցնել անգամ Հիմնական օրենքում։ Եթե հեղափոխության հաղթանակից անգամ մեկ տարի անց դատական իշխանությունը շարունակում է մնալ ռևանշիզմի գործիք, ապա առաջին պատասխանատուն Փաշինյանն ու նրա թիմն են։

Կամ՝ Փաշինյանը չէ՞ր գիտակցում, որ «սև»-«սպիտակի» իր պարզունակ թեզը մի օր անխուսափելիորեն բերելու էր Ռոբերտ Քոչարայնի քաղաքական գործոնի ռեստավրացիային։ Եթե այդ պարզունակությունը հեղափոխության թիմին անհրաժեշտ էր՝ ընտրություններում «դուխով» հաղթնակ տանելու համար, ապա հիմա էլ թող բարի լինի հաշտվել Քոչարյանյի հասցրած «նոգդաունի» դառնության հետ։

Կամ ի՞նչ էր նշաակում Նիկոլ Փաշինյանին մերձավոր պատգամավորի երեկվա անմտությունը, երբ նա իր ֆեյսբուքյան գրառումով մտադրվել էր «ստիպել» Քոչարյանի գործով դատավորին։ Սա հեղափոխական ինքնասիրահարվածությա՞ն, մանկամտությա՞ն, թե՞ ընթացող դատավարությունը մտածված ապալեգիտիմացնելու փորձ է։ Եթե անգամ դատարանը երեկ որոշել էր անփոփոխ թողել Քոչարյանի խափանման միջոցը, դա անելը պարզապես անհնար էր դառնալու Հայկ Սարգսյանի երկվա գրառումից հետո, որը, «քայլողների» սովորության համաձայն, «խմբագրվեց» ու հետո հանվեց։

Հեղափոխության դեմ երեկ տեղի է ունեցել դավադրություն, սակայն դա կազմակերպվել է ոչ այնքան նախկինների նպատակային գործունեության, որքան՝ Փաշինյանի թիմի անտաղանդության հետևանքով։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում