Պեդրո Ալմոդովարը Կանն է բերել իր նոր գլուխգործոցը (կգնահատե՞ն արդյոք քննադատները նրա «Ցավ և փառք»-ը՝ դեռ կիմանանք, բայց արդյոք կարելի՞ է նրա գործերն այլ կերպ անվանել): Եվ իհարկե, բերել է իր մուսային: Կրքոտ, կրակոտ, ճակատագրով՝ կին Պենելոպա Կրուսին տարիները չեն փոխում. նույն դյութանքը, նույն ճառագայթող ժպիտը…
Նրա զուգընկերը՝ Անտոնիո Բանդերասը, նույն լավատեսն է: Համաշխարհային կինեմատոգրաֆիայի իսպանացի մաչոն հասարակությանը զվարճացրել է և ցուցադրել հիանալի կազմվածքը: