Thursday, 28 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Գլխին՝ երեխայի զուգագուլպայի գոտկային մասը…». Գեղարքունիքում 42-ամյա տղամարդը բռնաբարելու նպատակով հարձակվել է համագյուղացի կնոջ վրա

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Միսակ Ս.-ի գործի դատական քննությունը:

Գեղարքունիքի մարզի 42-ամյա բնակիչ Միսակ Ս.-ն նախկինում 6 անգամ դատապարտված էր, վերջին պատժից ազատվել ու հայրենի գյուղ էր վերադարձել 2018 թվականի մարտի 30-ին:

Հինգ ամիս անց նա կալանքի տակ է առնվել նոր մեղադրանքով, համաձայն որի՝ 2018 թվականի սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, ժամը 1-ն անց 40-ի սահմաններում Միսակ Ս.-ն համագյուղացի Սիրուշ Տ.-ի (անունը փոխված է) կամքին հակառակ, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դիտավորությամբ, գլխին հագցնելով երեխայի զուգագուլպայի գոտկային մասը, իսկ ձեռքերին՝ զուգագուլպայի ոտնաթաթերը, մոտեցել է Սիրուշի տան մուտքի դռանը, թակել է ու ներկայանալով որպես Դավո՝ ջուր է խնդրել: Սիրուշը դուռը չի բացել: Միսակը երկու անգամ քարով հարվածել ու կոտրել է պատուհանի ապակին, ապա հրելով բացել է մուտքի դուռը:

Այդ ընթացքում, ըստ մեղադրանքի, Սիրուշն իր հեռախոսով զանգել է ոստիկանություն և ահազանգել է, որ իր տան վրա հարձակվել են: Նա փախել է հյուրասենյակ, բայց Միսակը հասել է նրան, հրել, գցել է հատկին ու իր մոտ եղած դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով ցանկացել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարել:

Սիրուշն ակտիվորեն դիմադրել է, քաշքշուկ է առաջացել: Սիրուշին հաջողվել է Միսակի ձեռքից խլել դանակը ու հրելով՝ նրան գցել գետնին, դա էլ բավական չէ՝ Միսակի դեմքից ու ձեռքերից քաշել-հանել է դիմակ-զուգագուլպան և ճանաչել է իր վրա հարձակված համագյուղացուն:

Միսակը, ըստ մեղադրանքի, հասկանալով, որ չի կարողանում կոտրել Սիրուշի դիմադրությունը, հանցավոր արարքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում ու դիմել է փախուստի՝ վերցնելով նաև Սիրուշի բջջային հեռախոսը, որ նա ոչ մի տեղ չզանգի: Փախուստի ճանապարհին հեռախոսը նետել է առվի մեջ:

Միսակ Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել որպես զենք օգտագործված առարկայի գործադրմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողության փորձ կատարելու և ապօրինի ուրիշի շինություն մուտք գործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 147 հոդվածի 1-ին մասով:

Միսակ Ս.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և հայտնել է, թե մինչև դեպքը չի ճանաչել ու շփում չի ունեցել համագյուղացի Սիրուշի հետ: Դեպքի գիշերը ցանկացել է սեքսուալ գործողություն կատարել և, իմանալով, որ Սիրուշը տանը մենակ է, նրա կողմից չճանաչվելու համար գլխին հագցրել է երեխայի զուգագուլպայի գոտկային մասը, ձեռքերին՝ զուգագուլպայի ոտնաթաթերն ու թակել է Սիրուշի տան դուռը: Նա հարցրել է՝ ո՞վ է: Ինքն ասել է՝ քո ծանոթ Դավոն եմ, ուզում եմ ջուր խմել: Իսկ նա ասել է, թե Դավո անունով ծանոթ չունի, դուռը չի բացում: Ինքը քարով ջարդել է նրա պատուհանի ապակին: Հետո նորից պահանջել է, որ դուռը բացի: Չի բացել: Ինքը երկրորդ անգամ է քարով հարվածել ու ջարդել պատուհանի ապակին, հետո հրելով բացել է մոտքի դուռը ու Սիրուշի կամքին հակառակ մտել է նրա տուն:

Տեսնելով, որ ինքը դիմակավորված է՝ Սիրուշը վախեցել է: Գոռալով վազել է հյուրասենյակ: Ինքը մոտեցել, նրան հրել ու գցել է հատակին: Սիրուշը հարցրել է՝ ո՞վ ես, ինչի՞ ես էկել: Ինքը պատասխանել է, թե իրեն փող կամ թանկարժեք իրեր պետք չեն, եկել է սեքսուալ գործողություն կատարելու: Սիրուշը չի համաձայնել իր առաջարկին, ինքը փորձել է ստիպողաբար կատարել գործողությունը, իրենց միջև քաշքշուկ է սկսվել: Սիրուշը իրեն հրել-գցել է հատակին, այդ ժամանակ իր գրպանից հատակին է ընկել իր դանակը: Սիրուշը վերցրել է դանակը, բացել է շեղբն ու իրեն սպառնացել է դանակով՝ պահանջելով չմոտենալ:

Փորձել է խլել դանակը Սիրուշից, իրար քաշքշելու ընթացքում երկուսն էլ վնասվածքներ են ստացել: Ինքը տեսել է, որ ուժով չի կարողանում կոտրել Սիրուշի դիմադրությունը, հատակից վերցրել է Սիրուշի բջջային հեռախոսն ու փախել է: Հեռախոսը վերցրել է, որ նա ոչ մի տեղ չզանգի:

Ճանապարհին հեռախոսը գցել է առվի մեջ:

Տուժող Սիրուշ Տ.-ն հայտնել է, թե դեպքի գիշերը քնած էր, դրսից ոտնաձայներ ու մուտքի դռան թակոց է լսել: Հարցրել է՝ ո՞վ է: Տղամարդու ձայնն ասել է, թե իր ծանոթներից Դավոն է, ջուր է ուզում: Ինքը պատասխանել է, թե Դավո անունով ծանոթ չունի, դուռը չի բացի:

Քիչ անց այդ տղամարդը քարով խփել, կոտրել է իր պատուհանի ապակին: Նորից է պահանջել, որ դուռը բացի: Հասկանալով, որ նրա ուզածը ջուրը չի, ինքն անմիջապես՝ մինչև նրա ներխուժելը, զանգել է ոստիկանություն և ահազանգել է, որ իր տան վրա հարձակվել են, ասել է՝ շո՛ւտ հասեք:

Տղամարդը մուտքի դուռը հրելով՝ բացել ու ներս է խուժել: Ինքը գոռացել ու փախել է հյուրասենյակ: Այդ ժամանակ չի իմացել, որ դեմքը կապտավուն մանկական զուգագուլպայով փակած անձը իրենց համագյուղացի Միսակն է: Ինքը հարցրել է՝ ո՞վ ես, ի՞նչ ես ուզում, եթե փող է պետք, պայուսակիս մեջ կա, վերցրու, գնա: Նա պատասխանել է, թե իրեն ոչինչ պետք չի, եկելէ սեքսուալ գործողություն կատարելու: Ինքը մերժել է նրան: Նա մոտը եղած դանակը հանել ու դանակի սպառնալիքով է պահանջել ցանկությունը կատարել:

Իրենց միջև քաշքշուկ է առաջացել: Ինքը կարողացել է քաշել-հանել զուգագուլպան նրա դեմքից, նաև կարողացել է խլել նրա ձեռքի դանակը: Երբ նրա դեմքը բացել է, տեսել է, որ համագյուղացի Միսակն է: Իր դիմադրության ընթացքում նա կծել է իր ձեռքը: Դանակի շեղբից վնասվածքներ են ստացել երկուսն էլ: Միսակը հասկացել է, որ չի կարողանում կոտրել իր դիմադրությունը, բացի այդ՝ ինքն ասել է, թե ոստիկանություն է զանգել, շուտով ոստիկանները կգան: Նա վախեցել ու փախել է՝ հետը տանելով նաև իր բջջային հեռախոսը…

Միսակի հայրը հայտնել է, թե որդին մի քանի ամիս առաջ էր ազատվել կալանավայրից: Նա ապրում էր իրենց տանը կից օժանդակ շինությունում՝ հացատանը: Դեպքի գիշերը նա տանից դուրս է եկել ու ամբողջ գիշեր չի վերադարձել: Մինչև նրա տուն գալը, ոստիկանները եկել են իրենց տուն, հարցրել են՝ որտե՞ղ է Միսակը, ինքն ասել է, թե տեղեկություն չունի: Որդին տուն է եկել առավոտյան ժամը ութի սահմաններում: Ինքը նրան ասել է, որ ոստիկաններն էին եկել իրենց տուն: Նա պատասխանել է, թե կգնա բաժին ու իր հարցերը կպարզաբանի: Հետո գյուղում տարածված խոսակցություններից է իմացել, թե նա ինչ է արել…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժող Սիրուշ Տ.-ի առողջությանը հասցվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, իսկ Միսակ Ս.-ի ստացած վնասվածքները առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել:

Տուժողի տանը՝ դեպքի վայրի զննության ժամանակ արձանագրվել է, որ սեղանի տակ ընկած էին երկու քար, որոնցով, ըստ տուժողի, Միսակ Ս.-ն ջարդել է պատուհանի ապակին: Դեպքի վայրի զննությամբ առգրավվել են այդ քարերը, մանկական զուգագուլպայի գոտկային ու ոտնաթաթերի առանձնացված հատվածները, դանակ և արնանման հետքեր:

Դատարանն արձանագրել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվ Միսակ Ս.-ի արարքում:

Միսակ Ս.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 147 հոդվածի 1-ին մասով, վերջին հաշվով դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման և 50 հազար դրամ տուգանքի:

Պատժի սկիզբը՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում