Մեթյու Մակոնահին միջնակարգ կրթության մասին վկայականը ստացել է դպրոցն ավարտելուց 30 տարի անց: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Հայտնի է դարձել, որ դերասանը փաստաթուղթը ստացել է հարազատ դպրոց գալու ժամանակ. նա դպրոց էր գնացել շրջանավարտների առաջ ելույթ ունենալու համար:
Ուսումնական հաստատության տնօրենի խոսքով՝ շրջանավարտները կրթության մասին վկայականը ստանում են տոնական արարողությունից որոշ ժամանակ անց, սակայն Մակոնահին այդպես էլ չի եկել իր դիպլոմի հետևից: