«Էդ վիժվածք ծրագիրը բերել են ստեղ, որ ինչ անեն. բա մենք Հյուսիս-հարավ կառուցո՞ղ ենք, մենք ավազակ ազգ ենք»,- ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին դժգոհեցին աշխատակիցները՝ հավելելով, որ արդեն 8 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստանում:
Ցույց տալով կանգնած տեխնիկան՝ նրանք նշեցին, որ այն չի հարկվում, պետբյուջե փող չի մտնում և ժանգոտում-փչանում է. «Փող չեն տալիս ո՛չ տիրոջը, ո՛չ բանվորին, ո՛չ մեխանիզատորին»:
Նրանց խոսքով՝ ոչ մի աշխատանք չի ընթանում. «Ուջանից մինչև Թալին դարձել է եղբայրական գերեզման. գոնե թող Ուջան-Թալին հատվածը կառուցեն, որ մեր ազգը չկոտորվի: Միայն երեկ երկու վթար է տեղի ունեցել»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: