Ճապոնացի Մասաո Մացումոտոն, որը կնոջ հետ միասին Գինեսի ռեկորդների գրքում պատվավոր առաջին տեղն է զբաղեցրել որպես աշխարհում ամենածեր ամուսնական զույգ, մահացել է Տակամացու քաղաքում: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:
Տղամարդը մահացել է սրտային անբավարարվածության պատճառով, մահվան պահին նա 108 տարեկան էր:
Զույգի ընդհանուր տարիքը գերազանցել է 210 տարեկանը, Մասաոն և Միյակոն միասին ապրել են 81 տարի և 201 օր:
Աշխարհում ամենածեր զույգի իրենց կարգավիճակը նրանք ձեռք են բերել 2018 թվականին, երբ 57 օրով գերազանցել են նախորդ ամուսինների՝ Կարլի և Հուրդրեն Դոլվենի ցուցանիշը: