Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի նորընտիր նախագահին խորհուրդ է տվել հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանն «ունակ չէ պայմանավորվածությունները պահելու»:
«Ցանկացած սիրախաղ և երկկողմ հարաբերություններ Մոսկվայի հետ ոչինչ չեն տալու, որովհետև Մոսկվան ևս ունակ չէ պայմանավորվածությունները պահելու»,- «ՆԱՇ» հեռուստաալիքի եթերում ասել է քաղաքալան գործիչը:
Բացի այդ, Սաակաշվիլին Զելենսկուն կոչ է արել կենտրոնանալ Պյոտր Պորոշենկոյի դեմ պայքարի վրա, որը իբր ռևանշ վերցնելու հույս ունի նախագահական ընտրություններում պարտության համար:
«Ուկրաինան ստվերային պետություն է: Զելենսկուն ասում են. «Բարի գալուստ ակումբ, մտիր մեր կուլիսներ, մենք այնտեղ ամեն ինչ կլուծենք»: Այն, ինչ արեց Պորոշենկոն՝ դա այն էր, որ ամենուրեք դրեց իր մարդկանց: Օրինակ՝ հանեց Սահմանադրական դատարանի նախագահին և անցկացրեց իրեն չեզոք մարդու: Այս ամենը հաշվարկված է ռևանշի համար»,- հավաստիացրել է Սաակաշվիլին: