Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Չի կարելի ասել՝ Սփյուռքը միանշանակ կողմ է թե դեմ, կամ դատապարտում է թե զորակցում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր ը

-Վերջերս Արցախում Դաշնակցությունը նախաձեռնել էր Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի ֆորում: Ինչպե՞ս եք գնահատում նման դաշինք ունենալու անհրաժեշտությունը:

-ՀՀ-ի և ԱՀ-ի միջև դաշինքի կնքման անհրաժեշտության մասին տարբեր առիթներով խոսվել է։ Պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցչիները պարզ դարձրին, որ Երևանի հետ քննարկում են նման պայմանագրի կնքման հնարավորությունները։ Ուզում եմ ասել՝ երկուստեք հրամայականը շեշտվել է։ Համարյա բոլոր ոլորտների ուղղությամբ համագործակցությունը իրապես լիարժեք աշխատում է։ Կարծում եմ՝ զուտ իրավական հարթության վրա պետք է իրավակարգել այդ բոլորը։ Խնդիրն այն է, որ պետք է փորձագիտական ուսումնասիրությամբ ճիշտ ելակետները գտնել չճանաչված հանրապետության հետ իրավապայմանագրային կապեր ստորագրելու, ուսումնասիրելով նախադեպեր, առանց միջազգային օրենքներին հակասելու ճիշտ ձևակերպումներ անելը։ Աբխազիայից Կոսոսվո և մինչև Պաղեստին անցած ճանապարհների ու փորձերի ուսումնասիրությունները կարող են օժանդակել ճիշտ ելակետների ամրագրմանը։ Դաշինքն անհրաժեշտություն է. պետք է գտնել իրավական ճիշտ ելակետերը։

-Իսկ ինչո՞ւ է դաշինքն անհրաժեշտություն, երբ առանց այդպիսի դաշինքի էլ այդ փոխգործակցությունը Հայաստանի և Արցախի միջև առկա է։

-Այստեղ մի քանի հանգամանք կարող ենք նշել. առաջինը՝ իրավական էությամբ, երկրորդը՝ ավելի շեշտված քաղաքական, երրորդը՝ իրավաքաղաքական։ Նախ՝ իհարկե ՀՀ-ի և ԱՀ-ի միջև իրավահարաբերությունների լիարժեք կարգավորման անհրաժեշտությունը և դրան իբրև պաշտոնական հիմք՝ համաձայնագրի անհրաժեշտությունը։ Իսկ քաղաքական առումով երկու հանրապետությունների անունից համաձայնագրի անհրաժեշտության մասին սկսեց խոսվել Ապրիլյան քառօրյա պատերազմի սանձազերծումից հետո։ Հայկական կողմը միշտ ասել էր, որ միջազգային երաշխավորությամբ կայացած հրադադարի խախտման դեպքում հայկական կողմը կարող է քայլեր անել դեպի պաշտոնական ճանաչում։ Ճիշտ է, որ դաշինքը ուղղակի պաշտոնական ճանաչում չէ, այդուհանդերձ, դեպի ճանաչում իրավական ճանապարհ հարթող քայլ է և ուղերձ նաև կողմերին, միջնորդներին։ Մանավանդ երբ Բաքուն ոչ միայն խախտում է հրադադարը, այլ նաև արգելակում միջազգային երաշխավորությամբ շփման գծի երկայնքին մշտադիտարկման և հետաքննության մեխանիզմների տեղադրման որոշումների իրականացումը։ Ի վերջո չմոռանանք, որ դեպի արտաքին աշխարհ ՀՀ-ն խնդիր ունի ԱՀ-ի անվտանգության գլխավոր երաշխավորի կարգավիճակը իրավական հիմքերի վրա դնելու։ Սա էլ խնդրի իրավաքաղաքական կամ ռազմաիրավական կողմը։

 -Ինչպե՞ս եք գնահատում Քոչարյանի դեմ դատական գործընթացի մեկնարկը։ Լիբանանյան սփյուռքն ի՞նչ ակնկալիքներ ունի։ Երեկ դատարանի մոտ ցուցարարները պաստառ էին պարզել, որում գրված է, որ Սփյուռքը Ռոբերտ Քոչարյանի կողքին է։ Հայաստանում չունենալով հասարակական աջակցություն՝ սփյուռքում նա աջակցությունի ունի՞ արսյոք, թե՞ ոչ։

-Ինչպես Հայաստանում, նաև Սփյուռքում նման հարցերի նկատմամբ չի կարելի ասել, որ Սփյուռքը միանշանակ կողմ է կամ դեմ է, կամ էլ դատապարտում կամ զորակցում է։ Սփյուռքյան լրատվամիջոցներում իրադարձությունները՝ կապված դատավարության հետ, լուսաբանվում են, և լրատվադաշտում կարելի է հանդիպել որոշ մեկնաբանական լրատվությունների՝ տարբեր տեսակետներով և հիմնավորումներով։ Կարծում եմ, սակայն, համակողմանի ակնկալությունն այն է, որ արդարադատության համակարգը ընդհանրապես լինի անկախ, թափանցիկ և զուտ իրավական՝ առանց քաղաքականացվելու։ Գործող սահմանադրության և դարն ապրած բարեփոխումների էական նպատակներից էր արդարադատական համակարգի լիարժեք անկախ աշխատելը։

-Լյուքսեմբուրգի վարչապետը նշել է, որ իր երկիրը պատրաստ է ակտիվորեն համագործակցել և օժանդակել Հայաստանի կառավարությանը՝ տարբեր ոլորտներում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով: Որքանո՞վ առաջիկայում իսկապես ականատես կլինենք լուրջ համագործակցության։

-Լույքսեմբուրգում վարչապետի բարձրացրած թեմաները, կարծում եմ, համարժեք և  հանգիստ ընկալելի են քաղաքական միջավայրին։ Ժողովրդավարության ամրապնդում, քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և նման գերակա ուղղությունների մասին խոսելով՝ վարչապետը, ըստ էության, ընդգծել է Երևան-Լյուքսեմբուրգ քաղաքական արժեհամակարգային ընդհանրությունները, ինչը, կարծում եմ, օրինաչափ է՝ հատկապես նկատի ունենալով միջավայրային քաղաքական յուրահատկությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում