Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

«Զենքով ի՞նչ կապիկություն ես անում». Կրակոցներ Արտաշատում՝ «թարս» հայացքով նայելու պատճառով

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արայիկ Հայրապետյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ:

Դեպքի պահին 22-ամյա Արայիկ Հայրապետյանը մեղադրվում էր զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի հուլիսի 14-ին, ժամը 23-ի սահմաններում Արայիկ Հայրապետյանն իր ընկեր Վահեի մեքենայով երթևեկել է Արտաշատում: Օգոստոսի 23-ի փողոցով ընթանալիս նա տեսել է փողոցով քայլող Քլայդ Հ.-ին: Արայիկին թվացել է, թե Քլայդն իրեն նայեց «խոժոռ հայացքով»: Նա կանգնեցրել է ընկերոջ մեքենան, դուրս է եկել մեքենայից, մոտեցել է Քլայդին ու պարզաբանում է պահանջել:

Պայմանավորվել են պարզաբանումը կատարելու համար հանդիպել Արտաշատի Մյասնիկյան փողոցում՝ հիվանդանոցի հարևանությամբ Արայիկ Հայրապետյանենց պատկանող շինության բակում:

Հուլիսի 15-ի կեսգիշերին Արայիկ Հայրապետյանն ընկերների հետ գնացել է հիշյալ տարածք: Այդ ընթացքում Արայիկի ընկերներից մեկը վերջինիս հանձնարարությամբ շորով փաթաթված ինչ-որ առարկա է հանել ավտոտնակից, դրել է Արայիկի ընկերներից մեկի մեքենայի հետևի նստատեղին, այդ առարկան տարել է այնտեղ, ուր արդեն գտնվում էր Արայիկը, հանձնել է վերջինիս:

Քիչ անց հանդիպման վայր է եկել Քլայդը իր եղբոր ու մի քանի ընկերների հետ:

Երբ նրանք մոտեցել են, Արայիկ Հայրապետյանը, ըստ դատական ակտի, անհայտ տեսակի ինքնաձիգը ձեռքին ընդառաջ է գնացել Քլայդին ու ընկերներին, վիճաբանության մեջ է մտել, որի ընթացքում խուլիգանական գործողություններ կատարելով՝ գործադրել է ինքնաձիգը: Քլայդի ընկերներից՝ Վաղարշակ Մ.-ն ասել է. «Զենքով ի՞նչ ես կապիկություն անում»:

Արայիկ Հայրապետյանը, ըստ դատական ակտի, բռունցքով հարվածել է Վաղարշակի դեմքին, ինչից հետո Քլայդն ու նրա ընկերները հարվածներ են հասցրել Արայիկին: Նա վայր է ընկել: Խառը ծեծկռտուք է ընթացել:

Ըստ դատական ակտի՝ անհայտ անձը դանակով ծանր վնաս է հասցրել Վաղարշակին: Հավաքվածների մի մասը փորձել է բաժանել կռվողներին, բայց շարունակվող կռվի ժամանակ Արայիկ Հայրապետյանը, ըստ դատական ակտի՝ իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել:

Գնդակներից մեկը դիպել է Արտաշատի Մյասնիկյան փողոցով ընթացող՝ Սուրեն Մ.-ի վարած «Լեքսուս» մեքենային, որում գտնվում էին չորս ուղևորներ: Գնդակներից մեկն էլ դիպել է դեպքի պահին տվյալ վայրում կայանված «Մերսեդես» մեքենային՝ վնասվել է մեքենան ու ղեկին նստած Արթուր Հ.-ի ձախ բազկի շրջանում պատճառվել է թեթև վնասվածք՝ առողջության կարճատև քայքայումով:

Արձակված կրակոցներից վախեցած մարդիկ փախել են:

Արայիկ Հայրապետյանը հայտնաբերվել ու կալանքի տակ է առնվել 2016 թվականի դեկտեմբերին: Նախաքննության ընթացքում նա իրեն մեղավոր չի ճանաչել, դատաքննության ընթացքում մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Արայիկ Հայրապետյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Տուժող Վաղարշակ Մ.-ն նախաքննության ժամանակ հայտնել է, թե վիճաբանության հետ ոչ մի առնչություն չի ունեցել, դեպքի վայրում չի գտնվել, մարմնական վնասվածքները ստացել է փողոցում քարերի վրա անզգուշությամբ վայր ընկնելու հետևանքով:

Դատական քննությանը Վաղարշակ Մ.-ի մասնակցությունն ապահովել հնարավոր չի եղել: Դատարանն այս մասով սահմանափակվել է միայն նախաքննական ցուցմունքների հետազոտմամբ:

Տուժող Արթուր Հ.-ն նախաքննության ընթացքում հայտնել է, թե ինքը հիշյալ վիճաբանությանը չի մասնակցել: Իր «Մերսեդես» մեքենայով Երասխ-Երևան ավտոճանապարհով ընթացել է դեպի Երևան: Առջևից ընթացող «Զիլ» մեքենայի հետնամասից պոկված քարը դիպել է իր մեքենայի դիմապակուն, ապակին փշրվել է, կոտրված ապակու կտորներից վնասվել է իր ձախ բազուկը: Ինքը գնացել է Երևան, Նար-Դոսի փողոցում փոխել է մեքենայի դիմապակին, այդ ժամանակ նաև ձախ ուսով հարվածել է մեքենայի անկյունային հատվածին ու քերծվածք է ստացել…

Արթուր Հ.-ի ներկայությունը դատական քննությանը նույնպես հնարավոր չի եղել ապահովել, այս մասով ևս դատարանը սահմանափակվել է նախաքննական ցուցմունքների հետազոտմամբ:

Տուժող Սուրեն Մ.-ն հայտնել է, թե դեպքի օրն իր հոր ճնշումը բարձրացել էր, իր «Լեքսուս» մեքենայով հարազատների հետ նրան տեղափոխել է Արտաշատի հիվանդանոց: Երբ հոր հետազոտությունն ավարտվել է, ցանկացել են տուն վերադառնալ: Մեքենայով հիվանդանոցի փողոցից աջ թեքվելիս նկատել է հավաքված մարդկանց, որոնք այսուայն կողմ էին վազում, մի մասը այնտեղ կայանված մեքենաներն էր նստում: Իր մեքենայի մեջ ուժեղ գմփոց է լսվել: Քանի որ ընտանիքի անդամներն ու հիվանդ հայրը մեքենայի մեջ էին, նրանց անվտանգության համար անհանգստանալով՝ մեքենան չի կանգնեցրել: Բավական ճանապարհ անցնելուց հետո է կանգնեցրել ու տեսել է, որ մեքենայի հետևի ապակին, աջ կողքի փոքր պատուհանի ապակին ջարդված են: Ուշ ժամ էր, այդ պատճառով միայն առավոտյան է գնացել ոստիկանություն ու հայտնել կատարվածի մասին: Հետո ոստիկաններից ու փորձագետներից տեղեկացել է, որ մեքենան վնասվել է զենքից արձակված կրակոցի հետևանքով: Իր ընտանիքի անդամները վնասվածքներ չեն ստացել: Չնայած ինքը նյութական վնաս է կրել, բայց բողոք, պահանջ չունի:

Փորձաքննությունների եզրակացություններով հաստատվել է, որ դեպքի վայրում գտնված մեքենաները, Արթուր Հ.-ի ձախ բազուկը վնասվել են հրազենային կրակոցներից:

Դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերվել են արյան հետքեր, պատռված անթև մայկա, սառը զենք չհանդիսացող տուրիստական դանակ, «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգի, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիրի համար նախատեսված, գործարանային արտադրության 5,45/5,54 մմ տրամաչափի մարտական փամփուշտի մաս՝ կրակված պարկուճ:

Այս գործով դատարանը, փաստորեն, չի կարողացել ապահովել տուժողների ու վկաների մի մասի ներկայությունը, վկաների մի մասն էլ, որ նախաքննության ժամանակ ասել էր, թե Արայիկի ձեռքին զենք է տեսել, դատարանում հայտնել է, թե Արայիկի ձեռքին զենք չի տեսել…

Դատարանը վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները՝ դրանց համակցությամբ հաստատված է գնահատել Արայիկ Հայրապետյանին առաջադրված մեղադրանքները:

Արայիկ Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով ու վերջին հաշվով դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է Արայիկ Հայրապետյանի՝ նախնական կալանքի տակ գտնված ժամանակը՝ 1 տարի 6 ամիս 12 օրը, և թողնվել է կրելու 2 տարի 11 ամիս 18 օր ազատազրկում:

Արայիկ Հայրապետյանի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է մնացած պատժի կրումից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրող դատախազ Հ. Նիկողոսյանը: Նա պահանջել էր պատժի մասով՝ խստացման առումով փոփոխել դատավճիռը, Արայիկ Հայրապետյանին դատապարտել 5 տարի 6 ամիս ազատազրկման, այս պատժին հաշվակցել անազատության մեջ գտնված 1 տարի 6 ամիս 12 օր ազատազրկումը, վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 3 տարի 11 ամիս 18 օր ժամանակով:

Վերաքննիչ քրեական դատարանում դատախազը հիմնավորեց բերած բողոքը՝ նշելով, թե առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

Ըստ մեղադրողի՝ դատարանի սահմանած պատիժը՝ 4 տարի 6 ամիս ազատազրկումը, «ի զորու չէ ապահովելու պատժի նպատակների իրագործումը»:

Դատախազի կարծիքով՝ առաջին ատյանի դատարանը ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները գնահատել է որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ ու նշանակել է ակնհայտ մեղմ, կատարված արարքին անհամաչափ պատիժ՝ զենքի գործադրմամբ խուլիգանության համար նշանակել է նախատեսված նվազագույն պատիժը՝ 4 տարի ազատազրկում:

Դատախազը նշեց՝ գտնում եմ, որ եթե առաջին ատյանի դատարանը պատշաճ ընթացակարգով վերլուծեր ու գնահատեր գործի շրջանակներում Արայիկ Հայրապետյանի դիտավորության ձևը, հանցագործության գործիքներն ու միջոցները, փաստացի պատճառված վնասի բնույթը և այլ հանգամանքներ՝ օրինակ՝ Հայրապետյանը բնակավայրում ուղղակի դիտավորությամբ կիրառել է ապօրինի ձեռք բերված հրազեն հանդիսացող ինքնաձիգը, զենքի գործադրման արդյունքում բացի վիճաբանության մասնակիցներից տուժել են նաև պատահական անցորդներ՝ մարդիկ, որ ընտանիքով հիվանդանոց էին գնում, վախի ու տագնապի մեջ են եղել դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները, ապա դատարանը կգար հետևության, որ նշված հանգամանքները բարձրացնում են Հայրապետյանին մեղսագրված արարքների ու նրա անձի հանրային վտանգավորության աստիճանը, և 4 տարի 6 ամիս ազատազրկումը համաչափ չէ կատարված արարքին:

Ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպան Վ. Դանիելյանն առարկեցին վերաքննիչ բողոքի դեմ:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մ. Արղամանյան, Ն. Հովակիմյան, Ա. Ազարյան կազմով, մերժեց մեղադրողի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում