Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Վարորդական բալային համակարգը դրական է, բայց կառավարությունն այլ՝ կարևոր խնդիրներ ունի լուծելու

Երեկ կառավարության նիստում գործադիրը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Ըստ այդմ՝ հստակեցվում են ճանապարհային խախտումների արդյունքում բալային միավորների հանման մեխանիզմները: Այս նախագծով խստացվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում պատիժը: Նախագիծը ներկայացնող փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի խոսքով՝ առաջարկվում է ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող 100 իրավախախտումներից 26-ի համար նախատեսված տուգանքը նվազեցնել. օրինակ՝ 7-ը նախատեսվում է նվազեցնել ավելի քան 50%-ով, 10-ը` 50%-ով, ևս 9-ը` 50%-ից նվազ չափով: Վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով վարորդին տրվելու է 9 միավոր: Նախագծով նաև սահմանվում է, ճանապարհային երթևեկության կանոնների խախտում արձանագրելու դեպքում, խախտում արած վարորդին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Իսկ եթե իրավախախտման համար հանվող միավորները գերազանցեն անձին տրված միավորների մնացորդը, ինչպես Քոչարյանը ներկայացրեց, ապա տուգանային միավորները հանվելու են այդ մնացորդի չափով` անկախ տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորների չափից: Իր միավորների մասին խախտում կատարած անձը իրազեկվելու է:

Քոչարյանի ներկայացմամբ՝ ճանապարհային երթևեկության կանոնների պարբերաբար խախտում համարվելու է 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր:

«Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանը օրինագիծը դրական է համարում։ Նրա խոսքով՝ նոր համակարգը կարող է զսպող դեր ունենալ, բայց դրան զուգահեռ էլ կարող է սոցիալական ուղղվածության խնդիրներ առաջացնել: «Երթևեկոթւյան մասով, կարծում եմ, բալային համակարգը զսպող դեր կունենա։ Վարորդներն ավելի զգուշավոր կլինեն, որպեսզի խախտում չանեն և բալերից չզրկվեն։ Թե չէ՝ այս նախագծով տուգանքների չափերը բավականին նվազել են։ Վարորդներն ավելի զգուշավոր կլինեն, որ բալերը չկորցնեն և չկանգնեն վարորդական իրավունքից զրկվելու վտանգի առաջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քեյանը։

Նրա խոսքով, սակայն, օրինագիծը զուտ բալային համակարգի մասով է դրական, քանի որ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք կառավարությունը պետք է լուծի, բայց մինչ օրս չեն էլ նշմարվում լուծման ուղղությունները։ «Այդ խնդիրներից են ճանապարհների վիճակը, երթևեկության գծանշումները, երթևեկության նշանները, լուսացույցների վիճակը։ Այս խնդիրների լուծման ուղղությամբ դեռ ոչ մի լուրջ աշխատանք չի կատարվում։ Զուտ միայն պատժիչ միջոցներով խստացման համակարգ է ներդրվում, որը, այո, որոշակի առումով զսպող դեր կունենա, բայց այսօր մի շարք խախտումներ առաջ են գալիս հենց զուտ ճանապարհի այդ հատվածի սխալ կահավորման հետևանքով, և վարորդները առաջիկայում ավելի լուրջ խնդիրների են բախվելու, եթե տվյալ խաչմերուկները, ճանապարհները չկահավորվեն, նշանները չփոխվեն, ճիշտ լուսացույցներ չտեղադրվեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Բացի այս ամենից՝ «Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահը կարծում է, որ նոր համակարգը իրազեկման լուրջ կարիք ունի, քանի որ շատերի համար այն դեռևս ընկալելի չէ, ոչ բոլորն են տեղյակ համակարգից: «Հենց հանրային քննարկման ժամանակ առաջին հանդիպմանը մենք մի շարք փոփոխություններ առաջարկեցինք։ Որոշներն ընդունվեցին, որոշները՝ ոչ։ Որոշներին իրենք էլ էին միտված, որ պետք է փոխվեն, բայց այդպես էլ մնաց։ Ցավալին այն է, որ այդ հանրային լսումներին ներկա էր մոտ 5-6 մարդ՝ հանրային խորհրդից, ոստիկանությունից ու մեր կազմակերպությունից։ Մի շարք վարորդներ, հատկապես տաքսիստներ, որ կարող էին գալ ու հարցեր բարձրացնել, չկային։ Կարծում եմ, որ առաջիկայում՝ օրենքի ընդունումից հետո, դժգոհության մեծ ալիք է բարձրանալու, և շահագրգիռ կողմերը սկսելու են խնդիրներ բարձրաձայնել։ Այնինչ դրա հնարավորությունը բաց են թողել։ Սա շատ զարմանալի էր մեզ համար»,- ասաց Քեյանը։

Օրինակ՝ վերջերս տաքսիստները զուտ կայանման խնդրի պատճառով փակել էին Կորյունի փողոցը և քաղաքային իշխանություններից պահանջում էին կայանման տարածք հատկացնել։ Քեյանի խոսքով՝ դա խնդիր է։ Խնդիր է նաև տեսախցիկների տակ ուղևոր վերցնելն ու իջեցնելը երկրորդ շարքում, որի համար տուգանվում են։ «Այսօր դրա համար արդեն տուգանքներ են սահմանվում։ Տաքսիստների համար ամենաշատ տուգանքները գալիս են երկրորդ շարքում կայանում իրականացնելու, ուղևոր իջեցնելու և վերցնելու դեպքում։ Իմ կարծիքով՝ հենց օրենքը ընդունվի, և տաքսիստները սկսեն բալերից զրկվել, արդեն իսկ կսկսեն աղմուկ բարձրացնել»,- ասաց Քեյանը՝ հավելելով, որ հնարավոր աղմուկը մեղմելու համար առաջիկայում անհրաժեշտ է լուծել իրազեկման խնդիրը։ Սոցիալական հոլովակներով, և այլ մեթոդներով տեղեկացնել վարորդներին, թե ինչ է փոխվել օրենքում, որ խախտման համար ինչ տուգանք է նախատեսվում։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում