Wednesday, 24 04 2024
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ

Փաշինյանի խիստ զգուշացումը Սարգսյանին․ ժողովուրդն այլևս չի հավատում

Անգամ Ռոբերտ Քոչարյանին աջակցող փոքրաթիվ խմբի շատ ներկայացուցիչներ բացահայտորեն տարակուսում են, որ Սերժ Սարգսյանի մերժման հենքով տեղի ունեցած թավշյա հեղափոխության հաղթանակից հետո ճաղերի հետում հայտնվեց ոչ թե երրորդ նախագահը, այլ՝ Քոչարյանը, իհարկե՝ երկրորդ նախագահի պատմությունը գնալով նմանվում է պահմտոցիի։ Սակայն, այս տեսակետն ավելի, քան պարզունակ է, որովհետև «Մերժիր Սերժին» կարգախոսն ինքնին անձանվորված չէր կամ՝ լինելով այդպիսին, ամենևին էլ չէր վերաբերում միայն Սարգսյանի անձին ու հասցեագրված էր քրեաօլիգարխիկ ամբողջ համակարգին, նրա վերարտադրության հնարավորությանը։ Մյուս կողմից՝ ժողովրդավարական երկրներում, որպիսին կոչված է դառնալ Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո, մարդիկ անազատության մեջ են հայտնվում ոչ թե իշխանությունների քաղաքական որոշումներով, այլ՝ իրավունքի թելադրանքով։ Իհարկե, այս տեսական դատողություններից զատ՝ գոյություն ունի նաև իրական վիճակ, որը հուշում է, որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի հիմնական շահառուներից մեկն է, եթե ոչ՝ հիմնականը։ Ու պատահական չէ, որ շատերն են տարակուսում, թե ինչու է Սարգսյանը գործով անցնում ընդամենը վկայի կարգավիճակով։ Այս հանգամանքը նույնիսկ դավադրական վարկածներ է ծնել, որոնցից ամենատարածվածն այն է, իբրև թե Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի միջև առկա են ստվերային պայմանավորվածություններ։

Հայաստանի վարչապետը քանիցս հերքել է այս ասեկոսեները։ Երեկ Փաշինյանն այս թեմայով ավելի կտրուկ է արտահայտվել՝ հյուրընկալելով Ռուսաստանի առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատաքննությունը հայ հասարակությունում լայն աջակցություն ունի, իսկ ոմանք մեղադրյալի աթոռին կցանկանային տեսնել նաև ևս մեկ նախագահի՝ Սերժ Սարգսյանին: «Ես անկեղծ կասեմ. մարդիկ ինձ ուղղակիորեն քննադատում են նրա համար, որ Սերժ Սարգսյանը մինչև հիմա ազատության մեջ է: Պարզապես մարդիկ չէ, այլ ԶԼՄ-ներ, հասարակական կազմակերպություններ»: Սակայն Փաշինյանը հիշեցրել է, որ նման հարցերը որոշում են քննչական մարմինները և ոչ քաղաքական նկատառումներով: Հակառակ դեպքում, ըստ վարչապետի, «Սերժ Սարգսյանը վաղուց բանտում կլիներ»: Ի դեպ, այս բարձարագոչ հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ հետո ոչ միայն Սերժ Սարգսյնը չհայտնվեց ճաղերի հետևում, այլ հակառակը՝ ազատություն ստացավ նաև Ռոբերտ Քոչարյանը։ Ցավոք, հեղափոխության առաջնորդի շատ հայտարարություններ մնում են, այսպես ասած, օդի մեջ՝ մարդկանց մոտ կոտրելով հավատը Փաշինյանի հանդեպ

Ուշագրավ է, որ Փաշինյանը երեկվա հայտարարությունն արել է ռուսաստանյան լրագրողների հետ հանդիպմանը ու շատ հնարավոր է՝ նրա խոսքերի հասցեատերը Վլադիմիր Պուտինն է, այլ խոսքով՝ Հայաստանի վարչապետը հասկացրել է, որ եթե Մոկվայի կողմից Քոչարյանի հարցով շարունակվեն ճնշումները պաշտոնական Երևանի վրա, ապա Հայաստանի երկրորդ նախագահի ճակատագրին կարող է արժանանալ նաև Սերժ Սարգսյանը։ Եթե այս վարկաը ճիշտ է, ապա Փաշինյանն առնվազն մարտավարական պարտություն արձանագրեց, որովհետև Պուտինն այսօր հերթական անգամ ապացուցեց, արա անգամ Քոչարյանին բռնելու կամ ազատելու հարցերում ինքն ունի վետոյի իրավունք։

Սակայն շատ հնարավոր է՝ Փաշինյանը խիստ զգուշացում է արել հենց Սերժ Սարգսյանին՝ վերջինիս հասկացնելով, որ նրան է կասկածում Արցախի ներկա ու գործող նախագահների «դավադրության» հարցում։ Որն էլ լինի Հայաստանի վարչապետի հայտարարության իրական մոտիվն՝ ակնհայտ է, որ այն պատահական բնույթ չունի, մանավանդ, որ հնչել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական որոշման նախորդ օրը։ Ի դեպ, Փաշինյանը երեկ ակնհայտորեն «սրեց» խաղը, սակայն հայտնվեց ցայտնոտում, ինչի դրսևորումը դարձավ Քոչարյանին ազատ արձակելու մասին դատարանի այսօրվա որոշումը։

Սակայն ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը թիրախավորվում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Նախօրեին Ռոբերտ Քոչարյանը բավականին ծավալուն ելույթ էր ունեցել դատարանում, որի առանցքային դրավագներից մեկն առնվազն անուղղակիորեն վերաբերում էր հենց երրորդ նախագահին։ Քոչարյանը կասկած էր հայտնել՝ 2008-ի սահմանադրությամբ այդ օրերին նախագահի, թե վարչապետի լիազորություններն էին ավելի շատ: Վարչապետը, հիշեցնենք, նախագահի պաշտոնը ստանձնող Սերժ Սարգսյանն էր: «Իսկապես այն ժամանակ դեռ մեծ հարց է ում լիազորություններն են ավելի շատ՝ վարչապետի, թե՞ նախագահի։ Կիասնախագահական համակարգում վարչապետը, ով ունի խորհրդարանի մեծամասնության ավելի մեծ լիազորություններ, քան նախագահը, որը անկուսակցական է և չունի այդ ազդեցությունը խորհրդարանում, սա ակնհայտ է։ Այդ կոնտեքստում ասել, որ այս ամենը արված է իշխանությունը հանձնելու համար, դա աբսուրդ է, որպիսին գոյություն չունի», – հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը։ Արդյո՞ք Քոչարյանը տողատակով ուղերձ է հասցեագրում Սերժ Սարգսյանին՝ հասկացնելով, որ գոհացած չէ վերջինիս վարքագծից, թե՞ երկրորդ նախագահն իրապես մտադիր է «փուռը տալ» երրորդ նախագահին։ Այս հարցը, գոնե այս պահին, չունի միանշանակ պատասխան ու անշնորհակալ գործ է ենթադրություններ անելը։ Մի բան հստակ է՝ Մարտի 1-ի գործը բազմաշերտ քաղաքական զարգացումների ազդակ է հանդիսանում ու այս համտեքստում պայքարը սրվելու է ոչ միայն նախկինների ու հեղափոխության թիմի միջև, այլ նաև՝ հենց հին համակարգի ներսում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում